«Նետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: sh:Strijela
չ Ռոբոտը ավելացնում է․: my:Arrow
Տող 35. Տող 35.
[[kv:Ньӧв]]
[[kv:Ньӧв]]
[[lt:Strėlė]]
[[lt:Strėlė]]
[[my:Arrow]]
[[nl:Pijl (wapen)]]
[[nl:Pijl (wapen)]]
[[no:Pil]]
[[no:Pil]]

03:36, 17 Մայիսի 2010-ի տարբերակ

Տռադիցիոն նշանակետային նետ և հաաման միջնադարյան նետ։

ՆԵՏ ՈՒ ԱՂԵՂ, հնագույն հեռահար զենք։ Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ., որոշ ժողովուրդները՝ մինչև XX դ.։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրը սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Միջին դարերում նետն ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։