«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 22 340 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
==Լև Շեստով(1866-1938)==
Ռուս մեծ էքզիստենցիալիստ-փիլիսոփա Շեստովն իր փիլիսոփայական եջ պարադոքսներով և աֆորիզմներով է հագեցրել և ընդվզել ինքնիշխան անհատականության վրա բանականության թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությանը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է ամենազոր Աստծո կողմից։ Շեստովի մուտքը փիլիսոփայության ասպարեզ տեղի ունեցավ «Անհիմնության ապոթեզ» ստեղծագործության հրատարակմամբ,որը նոր էջ բացեց ռուս փիլիսոփայության պատմության մեջ: Հակահամակարգայնությունը հռչակելով իր փիլիսոփայության բնութագիր` Շեստովը հետզհետե հղկում է իր գրության ձևը` «Ապոթեզում» վերջնականապես աֆորիզմն ընտրելով որպես ուղեկից: Անշուշտ, այդ ընտրության հետևում Նիցշեն է կանգնած: «Ապոթեզում» անընդհատ փորձելով հենվել Նիցշեի վրա` Շեստովը նրա դիտարկումները վերագրում է բնազդի ոլորտին և ոչ գիտակցությանը: Խեղդվող մարդը փրկողի ձեռքը բռնել-բարձրանալուց ներքև է քաշում փրկողին… Այդ «ձեռքը» Շեստովի համար Նիցշեի բարոյականության կազմաքանդումն է: Մտահարթեցման այդօրինակ դրսևորման կարելի է հանդիպել արդեն «Ապոթեզում», այն է` «փիլիսոփայության խնդիրը ոչ թե մարդկանց հանգստացնելն է, այլ շփոթեցնելը» : «Ecce homo»-ի նախաբանում գրում է Նիցշեն` «Փիլիսոփայությունը, ինչպես ես եմ այն ցայժմ հասկացել և վերապրել, կամավոր կյանքն է սառույցի մեջ և բարձր լեռներում – գոյության մեջ ողջ անծանոթի և խնդրահարույցի փնտրտուքը»: «Ապոթեոզի» զգացմունքային առումով կենտրոնական դրույթներից մեկի համաձայն` «Հուսահատությունը մեր կյանքի ամենափառահեղ ու ամենանշանավոր պահն է» : Շեստովյան հանգանակի առանցքը կյանքում դոմինանտացման կոչն է: Հեղինակը հենց դրանով է նախ և առաջ մոտենում էքզիստենցիալիզմին և երբեմն «որակվում» որպես «էքզիստենցիալ մտածող»: Շեստովի մասին, նրա տեքստերի մասին գրելը նախապես կործանման դատապարտված անհուսալի մտահաղացում է: Շեստովը չքանում է` իր փոխարեն բառեր թողնելով, որոնք ստիպված ես լինում կրկնել նրանից հետո» : Բայց դա կրկին երևութաբանական դիտարկմամբ հետևելիս է այդպես թվում : Իմացաբանական դիտանկյունից` այդօրինակ միտքն անմտածելի է. չէ որ ցանկացած բանաձևից խուսափելու կոչն էլ յուրօրինակ բանաձև է:
Ճիշտ է, Շեստովի արձագանքը պիտի լինի այն, որ անհիմնության առջև նման հարց չի ծառանում, քանզի դա համապարփակ անհիմնություն է` առանց մշակման, անհիմն անհիմնություն:
 
==Ժան-Պոլ Սարտր(1905-1980)==
Ֆրանսիական էքզիստենցիալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, համաշխարհային էքզիստենցիալիզմի ներկայացուցիչ: Սարտրը բաժանել է իր աշխատանքները երկու ժամանակաշրջանների. միջինբուրժուական շրջանի,երբ դեռևս չէին նշմարվում քաղաքացիական պատերազմները և պատերազմական ազդեցության ոլորտի անտիֆաշիստական շարժման շրջան:
Սարտերը շուտ է կողմնորոշվել էքզիստենցիալիզմի ճանապարհով,կարելի է ասել հենց ստեղծագործական ուղղու սկզբից:
Ֆրանսիական էքզիստենցիալիզմի գաղափարական հիմքը Սարտրի «Գոյը և չգոյը» ( l' Etreale Ne'ant) գործն է,որը մանիֆեստ դարձավ ֆրանսիական էքզիստենցիալիստական դպրոցի համար: «Սրտխառնոց » վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը: Նրա առջև բացվում է «էքզիստենցիալիզմի գոյությունը»` դեպի ներքնաշխարհ ուղեկցողը: Նա գտնում է էությունն ու անէությունը,աշխարհն իր մեջ և իր համար: «Աշխարհն իր մեջ» նշանակում է այն հիմնականը չզարգացող աշխարհում,իսկ « աշխարհն իր համար» `խոսքը գիտակցության մասին է, կամ էլ գոյատևությունն է առանց էության: Մշտական շարժումը,որը երկարատև փնտրտուքի արդյունքում երբեք նպատակակետին չի բերում,չի դառնում էություն: Հենց սրա շնորհիվ է,
որ գոյությունը մնում է անբացատրելի,որը ինքնին տանում է դեպի ունայնություն,որից ելք չկա: Սա կարծես դատարկություն լինի: Այս դատարկությունից է ցանկանում փախչել Սարտրի հերոսը ` չմտնելով ունայնության մեջ`դառնալով խավարի մասնիկ: Հերոսի խոհերն ու ապրումները քիչ-քիչ վերածվում են փիլիսոփայության: Աշխարհն իր մեջ բացվում է էքզիստենցիալիզմի բնորոշ « մարմնական ,չօգտագործված» ճանապարհով:
Սարտրի աշխատանքը շատ նատուրալիստականին մոտ է,քանի որ հերոսն իր գոյության և փնտրտուքի ընթացքում դուրս չի գալիս « գոյության » սահմաններից: Նա իր ցանկություններով մոտ է բնականին,որն էլ ի վիճակի է փոխել ստեղծագործության հիմնական երանգը: Սարտրը հերոսին օժտում է ենթարկելու,սադիստական արարքներ գործելու ունակությամբ: Սարտրի աշխատանքի բարձրագույն նատուրան միացումն ` մոդեռնավորված միֆի ապստրակտ ձևերի հետ:
*Միֆականացված գործերից է « Ճանճերը» (Les Mouches) վեպը,որտեղ այդպիսի իրավիճակ է համարվում
Օրեստ միֆի մասին թեման: Երբ Օրեստը վրեժ է լուծում մորից ` Կլիտեմնետր թագուհուց, հոր` Ագամեմնոն թագավորի սպանության համար: Իհարկե այս տեսարանով է ամբողջանում պատերազմական շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան: Այն Ֆրանսիան,որտեղ հասարակական ներքին պառակտում էր սկսվել` արյունոտ իրադարձություններ,աներես ,հանցագործ դասի և ոչնչացող ֆրանսիական բուրժուազիայի համեմվածությամբ:
Այստեղ ամենուր ճանճեր են և' ճանճերը, և' մարդիկ ապրում են աղքատության ու ամենօրյա վախի մեջ: Բայց ինչպես Ռոկանտեսի ,այնպես էլ Օրեստի`որպես գլխավոր հերոսի համար կարևոր է ներքին ազատության գիտակցումը: Այս ներքին ազատության գիտակցումն է նաև Ֆրանսիայի համար առաջնային ` ազատվել ֆաշիզմի հալածանքներից:
1946 թ. գրված «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է » աշխատության մեջ Սարտրը կրկնեց իր փիլիսոփայական դրույթները,որոնք մշակվեցին և հավաքվեցին: Մարդն « ընտրում է» ինքն իրեն,բայց ընտրությունը պայմանավորված է իրավիճակից,մարդն ամբողջությամբ ազատ է սահմանված անհրաժեշտության մեջ: Մարդիկ կախված են դարաշրջանից,կախված իրենց կարգավիճակից: Մարդ կարող է ծնվել հարուստի կամ աղքատի ընտանիքում ,բայց նա չի կարող ընտրել իր ծագումը կամ հասարակական խավը:
Սարտրի ստեղծած գեղարվեստական կերպարները մարմանվորել են կյանքի նողկալի ,զզվելի կողմերը. մարդիկ գործում են անտարբեր և անհեթեթ, սառն են և օտար:
 
==Ալբերտ Քամյու(1913-1960)==
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր: Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով:
«Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում `1937-1945 թթ ընթացքում: Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրասիական բուրժուական հասարակությունը: Նա կարծում էր,որ ամեն ինչ պետք է սկսել նորից: Բուրժուական վայելքներն իշխող էին դարձել Ֆրանսիայում,բայց Քամյուն դեմ էր դրանց: Թվում էր` խոսքը գնում էր իր մեջ նոր մարդու ստեղծմանը: Մարդկային հատկանիշների լավացումն ու նորոգումը պիտի առաջնային լինեն: Ներքինի հետ կապը,առաջին հերթին կապն է բնության հետ: Այդ է պատճառը,որ Քամյուն օժտված էր ռոմանտիկական կարեկցական հատկանիշներով,որոնք առկա չէին այս էքզիստենցիալիստների մոտ: Հայրենի Ալժիրի արևը ,ծովային միջավայրը Քամյուին օժտեցին ռոմանտիկական հատկանիշներով: Հաստատվելով Ֆրանսիայում Քամյուն կապանքների էր ենթարկվում օտար դառնալու վախից: Բայց այս մարդկային օտարոտի միջավայրը նման չէր ալժիրյան արևոտ բնանկարին. սա մռայլ անեզրություն է ,որը հեղինակի համար դարձավ գոյության խորհդանիշ: Նրա համար ելակետային էր ,ոչ թե սոսկ առաջանալու պահը,այլ վերանալու` մահվան ակնթարթը:
«Օտարը» վեպի առաջին մասում աշխարհը երևակայական էր,այնպես ինչպես մատցածին էր հեղինակի վաղ ստեղծագործական ` ռոմանտիկական շրջանը: Վեպի հերոսը չի համակերպվում ապրելու մի այնպիսի միջավայրում,ուր տիրում է անբնական բարոյականությունը: Նա ցանկանում է ստեղծել բնական և բարոյական գոյատևման մի օազիս ,որտեղ մարդ կմնա միայնակ իր բնազդի և գեղեցկության համար: Բայց այս ամենի մեջ հանկարծ երևում է մահվան պահը:Այն տեղի է ունենում ամենավճռորոշ պահին : Մահվան կամ հերոսի սպանության ժամանակ կլինեն միայն « ծովը,ավազը և արևը»: Հեղինակը փորձում է այսպես ստեղծել ալժիրյան մտացածին պատկերը ` մահ արևային բնության մեջ: Սակայն հեղինակային լուծման արդյունքում կարևոր չի դառնում սպանության պատճառը և այլ մանրամասներ,որոնք կհետաքրքրեին ընթերցողին:
Հերոս Մերսոն դարձավ բնազդային հատկանիշների զոհը,այն «չար միության» զոհը,որը ստեղծել էր էքզիստենցիալիստ հեղինակը, ըստ որի միակ կարևորությունը մահից հետո չփախչելու և նրան տրվելու մեջ է:
XX դարի 30-ական թթ.էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը Քամյուն արտահայտեց այսպես.
«Իմ աշխարհում թագավորում է ապսուրդը և փրկում է սերը»:
Այս շրջանը Քամյուի համար ռոմանտիկայի և էքզիստենցիալիզմի միաձուլումն էր ազդարարում: Բայց բավական արագ ռոմանտիկակական գաղա փարախոսությունը վերածվեց էքզիստենցիալիզմի:
Արդեն XX դարի 40-ական թվականների ստեղծագործությունների մեջ նկատվում է գաղափարական փոփոխությունը:
1942 թ. «Սիզիփոսի առասպելը» ( Le Mythe de Sisyphe) գրքում սերը չի փրկում անբաժան ապսուրդի աշխարհում: Այստեղ , արդեն ,չկա հույս,չկա ներքին պայքար և մարդ չի կարող դուրս գալ ապսուրդացված աշխարհից: Միայն մի միջոց կարող է դիմակայել ապսուրդիզմին ` ստեղծագործելը: Ահա այս միջոցով վերագտնում և հարմարվում ես աշխարհում: Էքզիստենցիալիստական ապսուրդ հերոսը Քամյուի համար դարձավ Սիզիփոսը,որը չարչարանքներով փորձեց դուրս գալ մղձավանջից ,բայց` ապարդյուն:
 
===Ժանտախտը վեպը===
Էքզիստենցիալիստական գաղափարախոսության լավագույն արտահայտություններից մեկը «Ժանտախտ» (La Peste) վեպն է,որը Քամյուի ստեղծագործական հաջողության գրավականն էր:
Ալժիրցի տարեգիրը բարձրաձայնում է մի թեմայի մասին,որ բավական ժամանակ չխոսվող էր,կարծես մարդիկ վախենում էին վարակվել լսելով անունը: Բայց Քամյուն փորձեց ներկայացնել տարեգրի աչքերով շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան,նրա ներքին պայքարն ու հակադրությունները: Վեպի գործողությունները տեղի են ունենում Ալժիրի Օրան քաղաքում: Սակայն «Ժանտախտը» ներկայացնում է ֆաշիստական շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան: Ինչպես « Ճանճերը» վեպում,այստեղ նույնպես տիրում է մահը: Քաղաքացիների մասսայական մահացությունների պատճառը առնետների ` ժանտախտ տարածողների ներխուժում է: Վեպի հենց սկզբում հեղինակը Բերնար Ռիեի միջոցով փորձում էր մարդկանց հեռու պահել առնետներից, խուսափել նրանց հետ տարրական շփումից , քանի որ նրանք ամենուր էին,սակայն `ապարդյուն:Եվ իսկապես ժանտախտն անհաղթելի է,ինչպես նշում է հեղինակը` «իմաստ չկա պայքարելու նրա դեմ,քանի որ հասարակությունը չի արթնացել, չի զգոնացել»:
Վեպի գլխավոր հերոսներից `Բերնար Ռիեն,որ հասարակ բժիշկ էր,ով սկզբում խուսափում էր մարդկանց հետ շփումից, ախտի ներթափանցման հենց առաջին օրվանից հավատարիմ մնաց կոչմանը ` փրկել մարդկանց:
Հետաքրքիր մի փաստ ևս, Ռիեն ,ով օժտված էր էքզսիտենցիալիստական հատկանիշներով, խոսում էր ոչ թե « ես»-ով, այլ «մենք» -ով `ցանկանալով իր կյանքը հաղորդակից դարձնել մյուսներին:
*Ժանտախտի օրեցօր «հաղթարշավը» ստիպել էր վեպի հերոսներին երջանկանալ. բոլորի գունատ երեսներին կարծես միատոն խաղաղություն էր իջել,նրանք ուրախ էին,ժպտում էին,բացի մեկից ` բժշկից: Նա միակն էր,ով տխուր էր, իմանալով մեռյալների վարակի մասին: Բժիշկն ու իր ընկերները իրենց ուժերի ներածին չափով անում էին անկարելին`բուժելու խեղճ տառապյալներին:
Վեպում տեղացիներից շատերը` վարակված,չվարակված, հավաքեցին ճամպրուկներն ու մեկնեցին շրջանից, բայց ի հակադրություն սրանց լրագրող Ռայմոն Ռամբրը,ով Օրանում մնալու ոչ մի պատճառ չուներ,հանկարծ արթնացավ նրա մեջ իր «Ես»-ը` այն մարդկային վեհ գաղափարը,որ մարդուն տարբերում է գազանից` կարեկցանքը: Եվ փորձեց օգնել հիվանդներին,անելով նրանց համար չնչին բաներ:
Այստեղ էքզիստենցիալիստական մուտքը,որով սկսվում էր վեպը ստիպված է իր տեղը զիջելու այնպիսի էքզիստենցիալիստական գաղափարների ու ելևեջների,ինչպես հարազատին կարեկցելը, ընկերասիրությունը, գթասրտությունն է :
Իհարկե այս ամենի երանգի տակ ներկայանում է , այսպես կոչված,»շագանակագույն ժանտախտը» ` Ֆաշիզմը`առնետների կերպարով,որոնք համառորեն հաստատվում էին ֆրանսիական հողում:
«Ժանտախտի» գաղափարական կերպարներից է Քոթարը, ով կյանքի դրդմամբ հանցանք էր գործել և շատ ժամանակ չանցած վարակվել հիվանդությամբ: Նրան այս քողի ներքո չէին անհանգստացնում ոստիկանները : Այս ամենը հերոսին դուր էր գալիս . «լինել ժանտախտ և ազատ»: Վեպի վերջում կյանքը Ռիեից խլում է կնոջը`ստիպելով միայնակ դուրս պրծնել սև մահից,քանի որ արդեն երևում էր « լույսը»: Եվ շուտով Օրանն ազատագրվեց: Ժանտախտն այլևս չկար,կային հազարավոր զոհեր,հարյուրավոր վարակակիրներ,բոլորն ուրախ են ,բացի մեկից . այլևս չար նա ` Քոթարը: Կազմակերպված շքերթի շարքերում բոլորն էի,բայց քաղաքի շրջապատված շենքերից մեկի անկյունում նա իր կյանքին վերջ տվեց: Իսկ վեպում միակ տառապյալը ով ապրեց զրկանքներից ու տառապանքներից հետո Ռիեն էր:
«Մարդը լքված է այս աշխարհում տրված է բախտի քմահաճույքին, և ապրում է իրեն օտար աշխարհում: Էքզիստենցիալիստներ այսպիսի եզրակացության են հանգել այն պատճառով,որ իրոք, ինչպես նշվեց, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմերի տարիներին էքզիստենցիալիստներն ականատեսն ու վկան դարձան տասնյակ միլիոնավոր մարդկանց անիմաստ մահվանը,միլիոնավոր մարդկանց խեղանդամությանն ու սովամահությանը,տեղահանությանը,նյութական և հոգևոր մշակույթի ոչնչացմանը: Այսինքն ստեղծվում է « արտաքին կեցություն»,որը կործանարար է մարդու համար:»
 
== Աղբյուրներ ==
* [http://www.philsci.univ.kiev.ua/biblio/FIL_XX/23.html Философия XX века Экзистенциализм]
* [http://www.philosophy.ru/edu/ref/rudnev/b370.htm В.Руднев «Словарь культуры ХХ в.» Экзистенциализм]
* Ա. Քամյու. Ժանտախտը:
 
{{Փիլիսոփայություն}}
5

edits

Նավարկման ցանկ