«Անդրեյ Բաբաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10. Տող 10.
| Background = solo_singer
| Background = solo_singer
| Ի ծնե անուն = Անդրեյ Բաբաև
| Ի ծնե անուն = Անդրեյ Բաբաև
| Born = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1923|12|27}}
| Born = {{Ծննդյան ամսաթիվ|1923|12|27}}
| Died = {{ՄԱՏ|1964|10|21|1923|12|27}}
| Died = {{ՄԱՏ|1964|10|21|1923|12|27}}
| Instrument =
| Instrument =

15:02, 14 Ապրիլի 2015-ի տարբերակ

Անդրեյ Բաբաև
Ի ծնե անունԱնդրեյ Բաբաև
Ծնվել է1923 դեկտեմբերի 27
Մսմնա[1]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1964(1964-10-21) (տարիքը 40)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]

Անդրեյ Բաբաև (1923, դեկտեմբերի 27 - 1964, հոկտեմբերի 21), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղդասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների, և այլ երգերի հեղինակ:

Կենսագրություն

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մսմնա գյուղում։ Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվում։ 1950-ին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Վերադառնալով Բաքու, ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։

Նրա «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է։[2]

Անդրեյ Բաբաևի գերեզմանը Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 164.