«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ =Ռուդոլֆ Խառատյան
| ԱԱՀ =Ռուդոլֆ Խառատյան
| բնագիր ԱԱՀ = Ռուդոլֆ Խառատյան
| բնագիր ԱԱՀ = Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան
| պատկեր =
| պատկեր =
| չափ =
| չափ =
Տող 25. Տող 25.
| կայք =
| կայք =
}}
}}
'''Ռուդոլֆ Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ: ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]]):
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ: ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]]):


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

21:00, 1 Ապրիլի 2015-ի տարբերակ

Ռուդոլֆ Խառատյան
Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան
Դիմանկար
Ծնվել է1947 ապրիլի 01
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի արտիստ
պարուսույց
նկարիչ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ՀՀ ժողովրդական արտիստ
 Rudolf Kharatyan Վիքիպահեստում

Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (1947, ապրիլի 1, Երևան), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ: ՀՀ ժողովրդական արտիստ (2012):

Կենսագրություն

1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի արվեստանոցը: Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն: Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ): 1967-1990 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով: 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը: 1999 թվականից ԱՄՆՎաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:

Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում: Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ: 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը: Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ: Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ: Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում:

Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական: 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ եկու բալետներ: 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ: 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն` դասախոսություն կարդալու և ցուցադրելու[1]։

Դերապարեր

Լավագույն դերապարերից են՝

  • Սպարտակ` Արամ Խաչատրյանի Սպարտակ
  • Ռոմեո` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
  • Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել»
  • Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը»

Նկարչություն

Զբաղվել է նկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր:

Մրցանակներ, պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2012

Ծանոթագրություններ