«Գեորգի Իվանով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 20. Տող 20.
[[Կատեգորիա:Ռուս ռազմական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ռուս ռազմական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային Միության հերոսներ]]

16:43, 1 Ապրիլի 2015-ի տարբերակ

Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով (ռուս.՝ Георгий Фёдорович Иванов, 25 մարտի, 19181994), Խորհրդային բանկի մայոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդյին Միության հերոս (1945):

Կենսագրություն

Գեորգի Իվանովը ծնվել է 1918 թվականի մարտի 25-ին Կսիզովո գյուղում (ներկայում՝ Լիպեզկի մարզի Զադոնսկի շրջան: Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է որպես տրակտորիստ: 1938 թվականին զորակոչվելէ Բանվորագյուղացիական Կարմիր բանակ: Մասնակցել է լեհական արշավանքին: 1940 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտի կուրսերը, 1942 թվականին՝ «Կրակոց» կուրսերը: 1941 թվականի հունիսից եղել է Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում: 1944 թվականի սեպտեմբերին արդեն գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը Բելառուսական առաջին ճակատի 65-րդ բանակի առաջին գվարդիական տանկային կորպուսի մոտոհրաձգային առաջին բրիգադում գումարտակի հրամանատար էր: Աչքի է ընկել Նարևի կռվում[1]:

1944 թվականի սեպտեմբերի 5-ին Իվոնովի գումարտակը անցնում է Նարևն ու գրավում նրա արևմտյան ափին գտնվող հենակետը: Շարժվելով առաջ՝ գումարտակն ազատագրում է Կարնևեկ բնակավայրը, հետ մղում գերմանական 12 հակագրոհները: Գումարտակի գործողությունները ողջ բրիգադին թույլ են տալիս հաջողությամբ անցնել Նարևը[1]:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1945 թվականի մարտի 24-ին գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը արժանացել է Խորհրդային Միության հորս բարձրագույն կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով ու «Ոսկե Աստղ» մեդալով[1]:

1947 թվականին Իվանովը ուղարկվել է պահեստային ուժեր: Ապրել ու աշխատել է Տուլայում[1]: Մահացել է 1994 թվականին[2]:

Պարգևոտրվել է Կարմիր դրոշի շքանշանով ու Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով, մի շարք մեդալներով[1]:

Գրականություն

  • Дорогой славы и бессмертия. Воронеж, 1966. / стр.2.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). AZ Library. Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին. Վերցված է 2013-4-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  2. «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին. Վերցված է 2013-04-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); External link in |publisher= (օգնություն)