Jump to content

«Մամուլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  7 տարի առաջ
չ
կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: )Կ → ) կ
չ (կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: )Կ → ) կ)
{{Այլ կիրառումներ|Մամուլ (այլ կիրառումներ)}}
[[File:The Wall Street Journal first issue.jpg|thumb|"The Wall Street Journal"-ի առաջին համարը]]
'''Մամուլ''', լայն նշանակությամբ՝ ամբողջ տպագիր արտադրանքը, նեղ, բայց տարածված իմաստով՝ պարբերական [[հրատարակություն]]ներ, մասնավորապես, [[թերթեր]] ու [[ամսագրեր]]։ Լինելով մասսայական [[ինֆորմացիա]]յի, պրոպագանդայի ու ագիտացիայի հիմնական միջոցներից մեկը, մամուլը նաև հասարակական, քաղաքական պայքարի հզոր [[զենք]] է, լուսավորության, գիտելիքների տարածման, մշակույթի զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևոր օղակ։ Ձևավորվել է [[Եվրոպա]]յում, 15 դարում (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և այլն)։ 17 դարում սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, 19 [[դար]]ի կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալություններ։ Սկզբնական շրջանում Մամուլը ծառայել է եկեղեցու [[գաղափարախոսություն|գաղափարախոսության]]ը։ Պատմական զարգացման ընթացքում, երբ [[եկեղեցի]]ն սկսեց աստիճանաբար կորցնել հասարակության [[հոգևոր]] կյանքի վրա ազդելու առաջնությունը, հանդես եկավ [[աշխարհիկ]] մամուլը, որն արտահայտում ու պաշտպանում էր տիրող դասակարգերի [[շահ]]երը։ [[Մարքսիզմ]]ի ծագման ու տարածման հետ միասին ծնվեց նաև նոր՝ [[հեղափոխական]], [[պրոլետարական]] Մամուլը։ [[Ռուսաստան]]ում մարքսիզմի պրոպագանդման կարևոր միջոց էր [[Լենին]]ի ստեղծած բոլշևիկյան մամույը։ [[Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակից հետո սկսվեց նոր, ժողովրդական Մամուլի ստեղծման պրոցեսը։ [[1917]] թվականի նոյեմբեր 10-ի՝ Մամուլի մասին դեկրետով արգելվեց հակահեղափոխական մամուլի հրատարակությունը և բանվորա-գյուղացիական կառավարությանը հանձնվեցին խոշորագույն մասնավոր տպարանները։ ՌԿ (բ)Կ կ 8 ([[1919]]), 11 ([[1922]]), 12 ([[1923]]) համագումարները որոշեցին Մամուլի կուսակցական ղեկավարման ձևերն ու մեթոդները, նրա հիմնական խնդիրները, տարածման ուղիներն ու միջոցները։ Հարց էր դրվում Մամուլը կոմունիստական դաստիարակության գործում կուսակցության մարտական զենք դարձնելու, տնտեսական, կուսակցական ու խորհրդային շինարարության բոլոր բնագավառներում կոլեկտիվ [[ագիտատոր]]ի, [[պրոպագանդիստ]]ի ու կոլեկտիվ կագմակերպչի նրա դերը ապահովելու համար։ Խորհրդային Մամուլի հիմնական սկզբունքներն են բարձր գաղափարայնությունը, կուսակցականությունը, ճշմարտացիությունը, [[ժողովրդայնություն]]ը, մասսայականությունը։ ԽՍՀՄ-ում կուսակցական թերթերը լինում են կենտրոնական, հանրապետական, մարզային, քաղաքային, շրջանային, կան նաև երիտասարդական, արհմիութենական, գերատեսչական, մասնագիտական և բազմատիրաժ թերթեր։ [[Ամսագրեր]]ն ըստ բնույթի լինում են. կուսակցական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գրական-գեղարվեստական և այլն։ Մեր երկրում, կուսակցության ամենօրյա հոգատարության շնորհիվ, մամուլը դարձել է աշխատավորական մասսաներին մոբիլիզացնելու, կոմունիստական շինարարության ու երկրի կառավարման գործում նրանց ակտիվությունն ապահովելու հզոր միջոց։
 
Սոցիալիստական մյուս երկրներում Մամուլը զարգանում է մարքսիստական-լենինյան գաղափարախոսության և տնտեսական կառավարման նոր սկզբունքների հիման վրա, ծառայում է նոր հասարակական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։
287 041

edits