«Մաքս Շվաբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 5. Տող 5.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

{{DEFAULTSORT:Շվաբինսկի, Մաքս}}
{{DEFAULTSORT:Շվաբինսկի, Մաքս}}
[[Կատեգորիա:Չեխ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Չեխ նկարիչներ]]

08:12, 29 Մարտի 2015-ի տարբերակ

Մաքս Շվաբինսկի

Մաքս Շվաբինսկի (Svabinsky, 1873-1962), չեխ նկարիչ։ Չեխոսլովակիայի ժողովրդական նկարիչ (19451891-1898 թվականներին սովորել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Հանդես է եկել որպես հաստոցային գեղանկարչության վարպետ, վիտրաժների և որմնանկարների հեղինակ, սակայն առանձնապես ճանաչվել է որպես գծանկարիչ և փորագրող։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը, սակայն հիմնականում ստեղծել է ռոմանտիկական պաթոսով առլեցուն կենսահաստատ կերպարներ։

Շվաբինսկի ստեղծագործությանը բնորոշ է իրական կամ հեքիաթային կերպարներով հարուստ ծաղկուն բնության վերարտադրումը («Վագրի որս», 1914, «Բերք», 1927, երկուսն էլ՝ «չոր ասեղ»)։ Ստեղծել է նաև չեխոսլովական մշակույթի ներկայացուցիչների դիմանկարների շարք («Յո․ Մանես», 1917, փայտագրություն, «Յու․ Ֆուչիկ», 1950, «չոր ասեղ» և այլն), նկարազարդել գրքեր (Վիկտր Հյուգոյի ստեղծագործությունները, 1944, և այլն)։ ՉԽՍՀ պետական մրցանակ (1952

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։