«Արամ Փախչանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1968 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 56. Տող 56.
[[Կատեգորիա:Հայ ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:Հայ ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:Ապրիլի 1 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ապրիլի 1 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1968 ծնունդներ]]

10:04, 28 Մարտի 2015-ի տարբերակ

Արամ Փախչանյան
Դիմանկար
Ծնվել էԱպրիլի 1, 1968
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Երևան
ԱզգությունՀայ
Ազդել էԱյբ ավագ դպրոց
ABBYY
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատանքABBYY փոխնախագահ
Զբաղեցրած պաշտոններգործադիր տնօրեն
ԿայքԱրամ Փախչանյան

Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968, Երևան), ABBYY ընկերության փոխնախագահ, տվյալների մուտքագրման արտադրանքների բաժնի տնօրեն։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատում է «ABBYY» ընկերությունում 1993 թվականից։ Հետագայում աշխատել է որպես պետի տեղակալ, հետազոտությունների և զարգացման բաժնի պետ, 1997 թվականից կորպորատիվ նախագծերի բաժնի տնօրեն, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից ներկա պաշտոնում է, նաև FormReader ծրագրի մենեջեր։ [1][2] Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ։[3]

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է։

2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը «ABBYY» ընկերությունում «ԱՅԲ» դպրոցը ղեկավարելու համար՝ միաժամանակ մնալով «ABBYY»–ի փոխտնօրենի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4][5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տեսանյութեր