«Կասպիական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+ 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 83. Տող 83.
[[Կատեգորիա:Անդրկովկաս]]
[[Կատեգորիա:Անդրկովկաս]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրության մարզեր]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրության մարզեր]]
[[Կատեգորիա:Ռուսական կայսրության նահանգներ]]

15:50, 27 Մարտի 2015-ի տարբերակ

Կասպիական մարզ

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակվարչատարածքային միավոր և oblast of the Russian Empire?
ՎարչկենտրոնՇամախի
Հիմնադրված էապրիլի 10 (22), 1840 թ.

Կասպիական մարզ (ռուս.՝ Каспийская область), Ցարական Ռուսաստանի մարզերից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1840-1846 թվականներին։ Արևմուտքում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։ Արևելյան ամբողջ սահմանի երկարությամբ Կասպից ծովն է։

Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևելյան հատվածին՝ ներառելով Թալիշստանը, Դաղստանի հարավին, ՀՀ Սյունիքի մարզին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

Վարչական կենտրոնը Շամախի քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Բաքուն։ Նախքան 1840 թվականը Կասպիական մարզի տարածքում գավառի կարգավիճակով պահպանվել էին Հյուսիսային Իրանի հետևյալ խանությունները՝ Բաքվի, Թալիշի, Շամախու, Շիրվանի, Ղուբայի և Ջավադի, Ղարաբաղի։

Պատմություն

Ռուսաստանի ընդարձակումը դեպի հարավ տեղի է ունեցել Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի դեմ պայքարելով: 1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իրանի շահը ճանաչեց Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսական կայսրությանը։ Այն հաստատվեց, երբ 1828 թվականին ավարտվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը և փետրվարի 21-ին Թուրքմենչայում կնքվեց նոր պայմանագիր։ 1829 թվականի ռուս-թուրքական պատերազմով ձևավորվեց Անդրկովկասի հիմնական տարածքը, որը շարունակում էր կառավարվել նախկին վարչաքաղաքական միավորների նման:

Անդրկովկասի վարչական բաժանման մասին օրենքը ընդունվել է 1840 թվականին: Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

Աղբյուրներ

  • Российская энциклопедия