«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: simple:Truth
չ Ռոբոտը փոփոխում է․: war:Kamatooran
Տող 89. Տող 89.
[[vi:Chân lý]]
[[vi:Chân lý]]
[[wa:Vraiye]]
[[wa:Vraiye]]
[[war:Kamatuoran]]
[[war:Kamatooran]]
[[xal:Үнн]]
[[xal:Үнн]]
[[yi:אמת]]
[[yi:אמת]]

12:33, 22 Ապրիլի 2010-ի տարբերակ

Ճշմարտությունը սուբյեկտի կողմից իրականության ադեկվատ արտացոլումն է: Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ: Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում: Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը:

Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/: Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/: Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն:

Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է: Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է:

Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ: Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը: Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ:


Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA