«Պլանկտոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ «Փուլ» էջը տվյալ կոնտեքստում չի, հղում դնելու կարիք չկա
Տող 11. Տող 11.
Օրգանիզմների չափերը տատանվում են մմկ-ից մինչև մի քանի ''մ'' սահմաններում։ Ելնելով այդ չափերից տարբերում են (մանրագույններից դեպի խոշորները)՝ նանոպլանկտոն, միկրոպլանկտոն, մեզոպլանկտոն, մակրոպլանկտոն մեգապլանկտոն։
Օրգանիզմների չափերը տատանվում են մմկ-ից մինչև մի քանի ''մ'' սահմաններում։ Ելնելով այդ չափերից տարբերում են (մանրագույններից դեպի խոշորները)՝ նանոպլանկտոն, միկրոպլանկտոն, մեզոպլանկտոն, մակրոպլանկտոն մեգապլանկտոն։


Պլանկոնի առկայությունը երկրի [[կեղև]]ի [[շերտ]]երում հնարավորություն է տալիս որոշել ապարների հարաբերական երկրաբանական հասակը։ Պլանկտոնն ուղղակիորեն կամ սննդառության միջանկյալ [[փուլ]]ով [[սնունդ]] է ծառայում ջրավազաններում ապրող մյուս [[կենդանիներ]]ի համար։ Պլանկտոնի որոշ օրգանիզմներ նաև արդյունահանվում են։
Պլանկոնի առկայությունը երկրի [[կեղև]]ի [[շերտ]]երում հնարավորություն է տալիս որոշել ապարների հարաբերական երկրաբանական հասակը։ Պլանկտոնն ուղղակիորեն կամ սննդառության միջանկյալ փուլով [[սնունդ]] է ծառայում ջրավազաններում ապրող մյուս [[կենդանիներ]]ի համար։ Պլանկտոնի որոշ օրգանիզմներ նաև արդյունահանվում են։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

13:22, 25 Մարտի 2015-ի տարբերակ

Hyperia macrocephala

Պլանկտոնը մայրցամաքային և ծովային ջրավազաններում ապրոդ օրգանիզմների ամբողջություն է, որն ընդունակ չէ ակտիվ շարժման և տեղափոխվում է ալիքներով ու հոսանքներով։

Կազմություն

Պլանկտոնի կազմության մեջ մտնում են ինչպես բույսերը՝ ֆիտոպլանկտոն (այդ թվում՝ մանրէապլանկտոնը), այնպես էլ կենդանիները՝ զոոպլանկտոն։ Պլանկտոնին հակադրում են բենթոսը և նեկուոնը։

Տեսակներ

Տարբերում են լճային պլանկտոն (լիմնապլանկտոն) և գետային պլանկտոն (պոտամապլանկտոն)։ Բուսական պլանկտոնային օրգանիզմները բնակվում են ջրավազաններում՝ մինչև 50-100 մ խորությունները, իսկ մանրէները և կենդանական պլանկտոնը զբաղեցնում են ջրի ամբողջ զանգվածը՝ մինչև առավելագույն խորությունները։

Օրգանիզմների չափերը տատանվում են մմկ-ից մինչև մի քանի մ սահմաններում։ Ելնելով այդ չափերից տարբերում են (մանրագույններից դեպի խոշորները)՝ նանոպլանկտոն, միկրոպլանկտոն, մեզոպլանկտոն, մակրոպլանկտոն մեգապլանկտոն։

Պլանկոնի առկայությունը երկրի կեղևի շերտերում հնարավորություն է տալիս որոշել ապարների հարաբերական երկրաբանական հասակը։ Պլանկտոնն ուղղակիորեն կամ սննդառության միջանկյալ փուլով սնունդ է ծառայում ջրավազաններում ապրող մյուս կենդանիների համար։ Պլանկտոնի որոշ օրգանիզմներ նաև արդյունահանվում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։