«Անձրև (անձնանուն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անուն | անուն = Անձրև | պատկեր = | նկարագրություն = | արտասանություն = | սեռ = արական | նշա...»:
 
Տող 29. Տող 29.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Հայկական անձնանուններ]]

20:04, 16 Մարտի 2015-ի տարբերակ

Անձրև
Անձրև
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱնձրևիկ
Կապված հոդվածներ«Անձրև» սկսվող էջեր

Անձրև, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անձրև բառից, ինչպես որ կա թուրքերեն yaqmur (անձրև) անձնանուն։ Օրինակ՝ Յաղմուր զորավարի անունը[1], որից էլ առաջացել է հայերեն Աղմուր անձնանունը։ Փաղաքշական ձևն է Անձրևիկ։[2]

Գործածություններ

  • Անձրև, աշխարհական անունն է Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105)։
  • Երեմիա Անձրևիկ (12-րդ դար)
  • Անձրև, որդի Սարգսի, որ Ղազար գրչին գրել տվեց Մի Ավետարան, Գամաղիելի վանքում։[3]
  • Անձրև, խոջա Ցղնացի, որի կնոջը շատ էր պատվում Շահ Աբասը և «մայր» էր կոչել նրան։ Երբ Շահ Աբասը հրամայեց տանջել ու բանտարկել Ագուլիսի Անդրեաս քահանային, Անձրևի կինն ընկավ նրա ոտքերը և գթություն հայցեց, բայց շահը նրան չլսեց։[4]
  • Անձրև, հիշված 1648 թվականից Մոկաց Դաշտ գյուղում։[5]

Ծանոթագրություններ

  1. Այրարատ, էջ 274
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 167 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վասպուրական, էջ 451, 1468թ
  4. Առաք․ պտմ․ 276, Սիսական 342 բ, Նոր վկ․ 427, 1617թ
  5. Ձեռագիր, Վասպուրական, էջ 914