«Բալենի սովորական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | regnum = Բույսեր | image file = Cerasus vulgaris.jpg | image title = | image descr | divisio = Ծածկասերմ...»:
 
հեռացվել է Կատեգորիա:Բալենի, ավելացվեց Կատեգորիա:Պտղատու ծառեր ՀոթՔաթ գործիքով
Տող 43. Տող 43.
* Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
* Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան


[[Կատեգորիա:Բալենի]]
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]]

20:52, 15 Մարտի 2015-ի տարբերակ

Բալենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Բալենի
Լատիներեն անվանում
Cerasus vulgaris Mill.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բալենի սովորական (լատին․՝ Cerasus vulgaris Mill.), մինչև 3-4 մ բարձրությամբ ցածրաճ ծառ է՝ գնդաձև սաղաթով:

Կենսաբանական նկարագիր

Տերևները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև: Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլերում, 2-4 -ական են, սպիտակ: Կորիզապտուղները բաց կարմրավուն են, համեղ և հյութալի: Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին:

Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում: Հայաստանում վայրիացած հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում:

Նշանակություն

Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում և վեամշակված (մուրաբա, տարբեր հյութեր ու ըմպելիքներ): Պտուղները պարունակում են 6-15% շաքարներ, 13-15% C վիտամին, կարոտիններ և այլն: Չորադիմացկուն է, լուսասեր, ցրտադիմացկուն: Մշակության մեջ հայտնի են բալենու բազմաթիվ սորտեր, որոնց համար որպես հիմնական պատվաստակալ հանդիսանում է սովորական բալենին: Գնահատվում է նաև որպես բարձր գեղազարդ ծառատեսակ:

Գրականություն

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան