«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 20. Տող 20.


Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ ([[սցիֆոմեդուզաներ]], բազմաթիվ [[տափակ որդեր]] ևն)։
Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ ([[սցիֆոմեդուզաներ]], բազմաթիվ [[տափակ որդեր]] ևն)։

=== Անողնաշարավորների մետամորֆոզ ===
Ցածրակարգ անողնաշարավորների մոտ ([[Սպունգներ|սպունգ]]ներ, աղեխորշավորներ) բնորոշ է մոտամորֆոզը, որի ժամանակ ազատ լողացող [[թրթուր]]ը կատարում է տեսակի զարգացման ֆունկցիան: Հաճախ այսպիսի մետամորֆոզը բարդանում է սերունդների հերթափոխությամբ, որոնք բազմանում են անսեռ կամ սեռական եղանակովներով: Առանց սերնդափոխության ձվից դուրս է գալիս թրթուր, որը կատարում է տեսակի տարաբնակեցումը (օրինակ՝ ծովային բազմաշոշոփուկներ՝ բազմատրախոֆորան, [[կակղամորթ]]ները):

Ծովային օրգանիզմների տեղափոխությունը դեպի քաղցրահամ ջրեր և ցամաք, հաճախ հետևանք են դառնում թրթուրների զարգացման մակարդակների կորստին: Մետամորֆոզի տարբերակները, որոնց ժամանակ ազատ ապրող թրթուրի հետ համապատասխան, մակարդակը կամ ստադիանտեղի է ունենում ձվի ներքին թաղանթում(օրինակ՝ խաղողանման խխունջի, որի վելիգերի ստադիան տեղի է ունենում ձվի ներսում), և կոչվում է [[կրիպտոմետաբոլիա]]:


== Բույսերի վեգետատիվ օրգանների մետամորֆոզ ==
== Բույսերի վեգետատիվ օրգանների մետամորֆոզ ==

12:08, 15 Մարտի 2015-ի տարբերակ

Մետամորֆոզ (<հուն․ μεταμόρφωσις—փոխակերպություն), կերպարանափոխություն, մետամորֆոզ կենդանիների, մետաբոլիա, ետսաղմնային զարգացման ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։

Մետամորֆոզ սովորաբար կապված է անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մետամորֆոզով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մետամորֆոզիի տարրեր նկատվում են որոշ նախակենդանիների (օրինակ՝ ծծող ինֆուզորիաների) մոտ։

Կենդանիների մետամորֆոզ

Ացիֆոիդ մեդուզայի զարգացումը

  1. թրթուր
  2. պոլիպ
  3. էֆիրների առաջացումը
  4. երիտասարդ մեդուզա

Կաղամբի սպիտակաթիթեռի զարգացումը

  1. թրթուր.
  2. հարսնյակ
  3. թիթեռ

Գորտի զարգացումը

  1. շերեփուկ
  2. գորտ

Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ (սցիֆոմեդուզաներ, բազմաթիվ տափակ որդեր ևն)։

Անողնաշարավորների մետամորֆոզ

Ցածրակարգ անողնաշարավորների մոտ (սպունգներ, աղեխորշավորներ) բնորոշ է մոտամորֆոզը, որի ժամանակ ազատ լողացող թրթուրը կատարում է տեսակի զարգացման ֆունկցիան: Հաճախ այսպիսի մետամորֆոզը բարդանում է սերունդների հերթափոխությամբ, որոնք բազմանում են անսեռ կամ սեռական եղանակովներով: Առանց սերնդափոխության ձվից դուրս է գալիս թրթուր, որը կատարում է տեսակի տարաբնակեցումը (օրինակ՝ ծովային բազմաշոշոփուկներ՝ բազմատրախոֆորան, կակղամորթները):

Ծովային օրգանիզմների տեղափոխությունը դեպի քաղցրահամ ջրեր և ցամաք, հաճախ հետևանք են դառնում թրթուրների զարգացման մակարդակների կորստին: Մետամորֆոզի տարբերակները, որոնց ժամանակ ազատ ապրող թրթուրի հետ համապատասխան, մակարդակը կամ ստադիանտեղի է ունենում ձվի ներքին թաղանթում(օրինակ՝ խաղողանման խխունջի, որի վելիգերի ստադիան տեղի է ունենում ձվի ներսում), և կոչվում է կրիպտոմետաբոլիա:

Բույսերի վեգետատիվ օրգանների մետամորֆոզ

Տերևների մետամորֆոզ․

  1. տերևային բեղիկներ - ա) սիսեռի, բ) տափոլոռի
  2. միջատակեր բույսի սափորիկ
  3. կռզու փշեր։

Ընձյուղի մետամորֆոզ

  1. կարտոֆիլի պալարներ
  2. խաղողի բեղիկներ
  3. ալոճենու փշեր
  4. մկնափշի ֆիլոկլադիումներ
  5. սոխի կոճղեզ։

Արմատի մետամորֆոզ

  1. գեորգենու արմատային պալարներ
  2. շաքարի ճակնդեղի արմատապտուղ

Նեմերտինների մետամորֆոզ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ Հոդվածոտանիների, ուսոտանիների, փափկամորթների, փշամորթների մետամորֆոզ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ մետամորֆոզի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից մետամորֆոզով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ Մետամորֆոզ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են մետամորֆոզի նաև այլ ձևեր, կրի պտոմետաբոլիա (խաղողի խխունջ), անամորֆոզ (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, հոլոմետաբոլիա (թևավոր միջատներ)։ Մետամորֆոզ բույսևրի, բույսի հիմնական օրգանների ձևափոխությունը կապված ֆունկցիաների կամ գործունեության պայմանների փոփոխության հետ։ Մետամորֆոզի ամենից հաճախ ենթարկվում են ընձյուղը և տերևը։ Խոնավության անբավարարության հետևանքով չորային շրջանների բազմաթիվ բույսերի (օրինակ՝ կռզիների) ցողունը վերածվել է ջուր կուտակող և ֆոտոսինթեզող օրգանի, իսկ տերևածոցերում զարգացել են կարճացած ընձյուղներ (փշեր)։