«Երևանյան լիճ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 59. | Տող 59. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:Հայաստանի ջրամբարներ]] |
|||
[[Կատեգորիա:Երևանի ջրամբարներ]] |
[[Կատեգորիա:Երևանի ջրամբարներ]] |
13:36, 11 Մարտի 2015-ի տարբերակ
Կոորդինատներ | ||
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային բաժանում | Երևան | |
Տեսակ | արհեստական ջրամբար | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 908 մ | |
Ավազանի մակերեսը | 0,65 կմ² | |
Ծավալը | 0,005 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 18 մ | |
Միջին խորությունը | 8 մ | |
Վիքիպահեստում |
Երևանյան լիճ (Երևանյան ծով), արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 մլն մ3, օգտակարը՝ 0,7 մլն մ3։
Նպատակ
Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։
Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։
Պատմություն
Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Palmer, Richard N. (2010). World Environmental and Water Resources Congress 2010 challenges of change. Reston, VA: American Society of Civil Engineers. էջ 39. ISBN 9780784411148.