«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 27. | Տող 27. | ||
}} |
}} |
||
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|մինի|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում]] |
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|մինի|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհ հրապարակում]] |
||
== Կենսագրություն == |
|||
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ |
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։ |
||
== Կյանքը == |
|||
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ |
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ |
||
17:29, 10 Մարտի 2015-ի տարբերակ
Ծնվել է | դեկտեմբերի 3 (15), 1882[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 24, 1916 (33 տարեկան) Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն բնական մահով |
Գերեզման | Երրորդության գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ |
Ալմա մատեր | Թիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն և գերմաներեն |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Օլգա Սպանդարյան |
Երեխա(ներ) | Ստեփան Սպանդարյան |
Հայր | Սպանդար Սպանդարյան[1] |
Suren Spandarjan Վիքիպահեստում |
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։
Կյանքը
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ` ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի` Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[2]
Ստեղծագործական կյանք
Հիմնական հոդվածներ
- «Խորհրդավոր լռություն»
Իր «Խորհրդավոր լռություն» հոդվածում Ս. Սպանդարյանը ներկայացնում է Կառավարության կողմից Դուման բռնի ուժով ցրելու գործընթացը, որը նա որակում է որպես մի հասարակ միտինգ, որի ընթացքում ոստիկանները կանգնեցին Տավրիկյան պալատի մուտքի առջև և ժողովրդական ներկայացուցիչներին ճանապարհ գցեցին: Կառավարությանը սպառնում էր, որ իր այդ քայլը մեծ վիրավորանք կստեղծեր երկրում: Ըստ Ս. Սպանդարյանի` ամենասարսափելին և անհանգստացնողը ժողովրդի լռությունն է: Այդ լռությունը պիտի լինի սարսափելի հին ռեժիմի համար, քան անմիջական ցույցերը, միտինգները:
- «Կազմակերպությո՞ւն, թե՞ բռնի ուժ»
Ս. Սպանդարյանը հոդվածում խոսում է բանվորների շրջանում հաջողություն ապահովող «քարոզը՝ գործով» մարտավարության մասին՝ բռնի ուժի կիրառման միջոցով: Մինչդեռ Ս. Սպանդարյանը շեշտադրում է պատմությամբ ապացուցված այն փաստը, որ անարխիստական գործունեությունները միշտ վտանգել են բանվոր դասակարգի մղած կռիվը: Ճշմարիտ դասակարգային կռիվը հեռու է այդպիսի վայրենի միջոցներից և կողոպուտներից, իսկ իսկական սոցիալիզմը հաստատվում է և բխում կատիտալիզմի զարգացման կանոններից, հենվում է մարդկային հասարակության զարգացման գիտական օրենքների վրա, և այդ է նրա հաղթության գրավականը:
- «Զարանենգ անզորություն»
Ս. Սպանդարյանը «Չարանենգ անզորություն» հոդվածում քննարկում է նավթաարդյունաբերական պրոլետարիատի այն գաղափարը, թե անհրաժեշտ է տնտեսական միասնական մի կազմակերպություն` կապիտալի դեմ հաջողությամբ պայքարելու համար: Այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը նա բացատրում է մեր նավթային աշխարհում առկա ազգային բազմազանությամբ: Քանի որ Միության ազդեցությունն ու նշանակությունը բարձրանում էր օրեցօր, նա բանվորական մասսաների նույնիսկ ամենահետամնաց, անկուլտուրական խավերի աչքերում հետզհետե ստանձում է նրանց տնտեսական պայքարի բնական ղեկավարի դերը: Ս. Սպանդարյանը նշում է, որ ինտերնացիոնալ միության հեղինակության այդ աճը պետք է անհանգստացներ բոլոր ազգերի նացիոնալիստներին՝ մեջբերելով երկու տարբեր ֆիրմաների կողմից Միության գործիչներին հրավիրելը գործադուլներին: Սակայն այս ամենից զատ խղճուկ փորձ է արվում մեղադրելու Միությանը կեղծավորության և բանվորներին խաբելու մեջ՝ հիմնվելով մի քանի հղումների վրա, «որոնք բերված են «Гудок»-ում զետեղված ընկեր Կոչեգարի հոդվածից»:
Երկեր
- Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Երևան, 1939։
- Երկեր, հատոր 1-2, Երևան, 1959։
- Ընտիր երկեր, Երևան, 1982։
- Статьи, письма, документы, М., 1982.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.
Աղբյուրներ
- Ս. Սպանդարյան, «Հոդվածներ գրականության, արվեստի, կուլտուրայի և կրթության մասին», Երևան, 1949, 234 էջ
- Ս. Սպանդարյան, «Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր», Երևան, 1939
- Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013
- Սարգիս Խանոյան, «Սուրեն Սպանդարյան․ կյանքն ու գործունեությունը», Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1916 մահեր
- Կրասնոյարսկ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ հեղափոխականներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- Սեպտեմբերի 11 մահեր