«Քաղդեական կաթոլիկ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[File:صرتثي.jpg|thumb|Քաղդեացվոց եկեղեցու տարբերանշանը]]
'''Քաղդեական կաթոլիկ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, ''իթա քալդեթա կաթուլիկեթա''), արևելյան կաթոլիկ եկեղեցի՝ պաշտոնապես ներկայացնում է [[ասորիներ|ասորի]] ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին: Այն առաջացել է 1552-53 թվականներին [[նեստորականություն|Արևելքի եկեղեցուց]] բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց [[Հնագույն արևելքի եկեղեցի|Հնագույն արևելքի եկեղեցու]] և [[Արևելքի ասորական եկեղեցի|Արևելքի ասորական եկեղեցու]] միջև:
'''Քաղդեական կաթոլիկ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, ''իթա քալդեթա կաթուլիկեթա''), արևելյան կաթոլիկ եկեղեցի՝ պաշտոնապես ներկայացնում է [[ասորիներ|ասորի]] ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին: Այն առաջացել է 1552-53 թվականներին [[նեստորականություն|Արևելքի եկեղեցուց]] բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց [[Հնագույն արևելքի եկեղեցի|Հնագույն արևելքի եկեղեցու]] և [[Արևելքի ասորական եկեղեցի|Արևելքի ասորական եկեղեցու]] միջև:



12:19, 8 Մարտի 2015-ի տարբերակ

Քաղդեացվոց եկեղեցու տարբերանշանը

Քաղդեական կաթոլիկ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, իթա քալդեթա կաթուլիկեթա), արևելյան կաթոլիկ եկեղեցի՝ պաշտոնապես ներկայացնում է ասորի ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին: Այն առաջացել է 1552-53 թվականներին Արևելքի եկեղեցուց բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց Հնագույն արևելքի եկեղեցու և Արևելքի ասորական եկեղեցու միջև:

Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում Միջագետքի քաղդեացիների հետ: Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի: Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային Իրաքում (պատմական Ասորեստանի տարածքում), Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիս-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում:

Եկեղեցու կենտրոնն այժմ Բաղդադ քաղաքում է, իսկ եկեղեցու ղեկավարը կրում է Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսը ու ենթարկվում է Հռոմի Պապին: Եկեղեցու ներկայիս ղեկավարը Լուիս Ռաֆայել Ա Սաքո Կաթողիկոս-Պատրիարքն է:

Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևլյան բարբառով:

Եկեղեցական թեմեր

Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի հետևյալ 14 թեմերը.

  • Բաղդադի քաղդեացվոց թեմ (Բաղդադ)
  • Էրբիլի քաղդեացվոց թեմ (Էրբիլ)
  • Քիրքուքի քաղդեացվոց թեմ (Քիրքուք)
  • Ամադիայի քաղդեացվոց թեմ (Ամադիա)
  • Ուրմիայի և Սալմաստի քաղդեացվոց թեմ (Ուրմիա, հիմն. 1892 թ.)
  • Բեյրութի քաղդեացվոց թեմ (Բեյրութ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Հալեպի քաղդեացվոց թեմ (Հալեպ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
  • Մոսուլի քաղդեացվոց թեմ (Մոսուլ, հիմն. 1960 թ.)
  • Ալկոշի և Այն Սֆնիի քաղդեացվոց թեմ (Ալկոշ, հիմն. 1960 թ.)
  • Թեհրանի քաղդեացվոց թեմ (Թեհրան, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Պետրոսի քաղդեացվոց թեմ (Սան Դիեգո, հիմն. 1973 թ.)
  • Միացյալ Նահանգների սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սաութֆիլդ, հիմն. 1982 թ.)
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սիդնեյ, հիմն. 2006 թ.)
  • Կանադայի սուրբ Թադեոս Եդեսիացու քաղդեացվոց թեմ (Տորոնտո, հիմն. 2012 թ.)

Արտաքին հղումներ