«Ձիաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում
Տող 7. Տող 7.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կենդանի]]
[[Կատեգորիա:Անասնապահություն]]

16:02, 7 Մարտի 2015-ի տարբերակ

Ձիաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է ձիերի բուծմամբ և օգտագործմամբ:

Ծագումը

Ծագել է Ասիայի և Եվրոպայի երկրներում մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում: Աֆրիկա ձիեր ներմուծվել են մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում (Փոքր Ասիայի ), Ամերիկա մեր թվարկությունից առաջ 16-րդ դարում, իսկ Ավստրալիա՝ 17-րդ դարում: Ձիաբուծությունը զարգացած է եղել նաև Հին Հայաստանում: Ընտելացված ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը գյուղատնտեսությունը ու տրանսպորտային աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: Մարդը հնագույն ժամանակներից կաւտարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել տարբեր ցեղեր, որոնք միավորվում են երեք հիմնական տիպերի՝ հեծկանների, լծկանների և ծանրաքարշերի մեջ:

Ձիերի տեսակները

1979 թվականին աշխարհում հաշվվում էր ձիերի մոտ 200 ցեղ և ցեղախումբ (առավել հայտնի են Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, անգլիայի զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի ու կլեյդեսդալյան ծանրաքարշերը, ամերիկյան վարգունները, արաբ, ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները և այլն): 20-րդ դարում 30—50-ական թվականներին գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես բարձր զարգացում ունեցող երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվեց գրեթե կրկնակի անգամ (1930 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։