«Լյութերականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « '''Լյութերականություն''', լութերարականություն, բողոքականության հիմնական ուղղ...»:
(Տարբերություն չկա)

16:46, 5 Մարտի 2015-ի տարբերակ

Լյութերականություն, լութերարականություն, բողոքականության հիմնական ուղղություններից: Առաջացել է Գերմանիայում՝ 14-րդ դարի Ռեֆորմացիայի ընթացքում՝ Մ. Կութերի ու նրա հետևորդների (Ֆ. Մելանխթոն և ուրիշներ) ուսմունքի հիման վրա և տարածվել այլ երկրներում: Լյութերականությունում ձևակերպվել են բողոքականության հիմնական սկզբունքները՝ «միայն հավատով», առանց հոգևորականության և եկեղեցու միջնորդության աստծուն հաղորդակցվելով փրկվելու գաղափարը, Սուրբ գրքի (Աստվածաշնչի) առաջնությունը են: Մերժելով կաթոլիկության եկեղեցական բարդ նվիրապետությունը և հիմնական ծիսակատարությունը, Լյութերականությունը պահպանել է այն, ինչ ուղղակիորեն չի հակադրվում Սուրբ գրքին: խորհուրդներից ընդունվել են մկրտությունը և հաղորդությունը: Լյութերականությունում եկեղեցական համայնքի իրավունքները սահմանափակ են: Բարձրագույն իշխանություն ունեն եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները, սակայն նրանց առավելությունը շարքային հավատացյալների նկատմամբ լոկ վարչական է: Բացի Աստվածաշնչից, Լյութերականություն դավանաբանության հիմքն են կազմում «Համաձայնության գիրքը» (1580)՝ բաղկացած «Աուգսբուրգյան խոստովանությունից», նրա «Ջատագովություններից» և աստվածաբանական այլ երկերից: Լ. բողոքականության ամենաբազմաքանակ ուղղությունն է: Կազմված է բազմաթիվ ինքնուրույն եկեղեցիներից (հիմնականում ավետարանական-լյութերական): 1970-ին ունեցել է մոտ 75 մլն հետևորդ: Առավել տարածված է ԳՖՀ-ում, ԳԴՀ-ում: Դավանանքով լյութերական են Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան: Լյութերական եկեղեցիներ կան նաև ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, ԽՍՀՄ-ում (էստոնայի ավետարանական սութերական եկեղեցի և Լատվիայի ավետարանական֊լյութերական եկեղեցի, որոնց գլխավորում են արքեպիսկոպոսները): Համաշխարհային լյութերական ֆեդերացիան (1947-ից) միավորում է 48 երկրի (1970) 82 եկեղեցի: Լյութերական եկեղեցիները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ են: Հայ իրականության մեջ Լյութերականություն հիմնականում հանդես է եկել բողոքականության ձևով: Թարգմանվել են Լյութերականությանը վերաբերող տարբեր ուսումնասիրություններ (Դ’O պինիե Մեռլ, «Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն ի Գերմանիա», հ. 1-2, 1846-1858, Լյութերականությունը Մ., «Փոքրիկ Քրիստոնեական», 1846, 1904): Սակայն բողոքականության դեմ մղվող պայքարի ընդհանուր պլանում քննադատվել է նաև բուն Լյութերականություն (Դըլաֆորե, «Եղծ աղանդոյն Լութերի և Կալվինի և հրահանգ զօրաւոր յոլղղափառութիւն», 1847), փորձ է արվել ցուցադրելու նրա «ոչ աստվածապաշտական», վնասակար, ազգի և կրոնի միասնությունը քայքայող էությունը (Հովնանյանց Ղ., «Մարտինոս Լուտերին վարուց և նորոգութեան պաւոմու- թիվնը», 1850):



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։