«Էյնշտեյն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքս»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
===Պարադոքսի բացատրությունը===
ԷՊՌ փորձը, հեղինակների տեսանկյունից, հնարավորություն է տալիս միաժամանակ ճշգրտորեն չափել մասնիկի [[կոորդինատ]]ն ու [[իմպուլս (շարժման քանակ)|իմպուլսը]]: Միևնույն ժամանակ քվանտային մեխանիկայում ապացուցվում է, որ այդպիսի չափումները անհնարին են: Դրանց հիման վրա Էյնշտեյնը, Պոդոլսկին և Նաթան Ռոզենը եզրակացություն կատարեցին քվանտային տեսության ոչ կատարյալ լինելու մասին: Իրականում փորձը չի հակասում քվանտային մեխանիկային և հեշտությամբ լուծվում է նրա օգնությամբ: Թվացյալ հակասությունը առաջանում է այն պատճառով, որ չափումներ հասկացությունը ունի մի քանի տարբեր իմաստներ դասական և քվանտային տեսություններում:
ԷՊՌ փորձի անսովոր լինելը [[դասական մեխանիկա]]յի տեսակետից կայանումայն է նրանում, որ առաջին մասնիկի իմպուլսի արդյունքում երկրորդ մասնիկի վիճակը փոխվում է, մասնիկները գտնվում են իրարից բավականին հեռավորության վրա: Այստեղ արտահայտվում է քվանտային մեխանիկայի ոչ տեղային բնութագիրը: Միևնույն ալիքային ֆունկցիայով բնութագրվող երկու մասնիկներից բաղկացած համակարգը, այդ մասնիկների հասարակ գումար չի հանդիսանում, եթե նույնիսկ նրանց միջև փոխազդեցություն չկա: Այդպիսի համակարգի վիճակը կարող է փոխվել չափումների արդյուքում: Այդ տեսակետից ԷՊՌ-ի նախնական կցումը թերի է, քանի որ չափման արդյունքում այդ երկու համակարգերը չեն փոխազդում, որի արդյուքում առաջին մասնիկի նկատմամբ գործողությունը ինչպիսին էլ չլինի, երկրորդ համակարգի նկատմամբ իրական փոփոխություն չի առաջանա:
[[Ալիքային ֆունկցիա]]ն ոչ տեղային մեծություն է, և մասնիկների միջև հեռավորությունը ինչպիսին էլ որ լինի, ոչ մի դեր չի կատարում:
Մտային ԷՊՌ փորձը և նրա հետ կապված քվանտային մեխանիկայի ոչ տեղայնացումը ներկա ժամանակում մեծ ուշադրություն է գրավում՝ կապված [[քվանտային տեղեպորտացիայիտեղեպորտացիա]]յի նկատմամբ փորձերի հետ: Պատմականորեն ԷՊՌ պարադոքսում, դրան հետևած Բորի և Էյնշտեյնի միջև քննարկումը կարևոր դեր են կատարել այնպիսի հասկացությունների պարզաբանման համար, ինչպիսիք են հանդիսանում՝ «տեսության ամբողջականություն», «ֆիզիկական իրականություն» և «համակարգի վիճակ»:
 
== Ծանոթագրություններ ==
8988

edits

Նավարկման ցանկ