«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 42. Տող 42.


[[Կատեգորիա:Սոցիոլոգներ ըստ ազգության]]
[[Կատեգորիա:Սոցիոլոգներ ըստ ազգության]]
[[Կատեգորիա:Հոգեբաններ ըստ ազգության]]

12:25, 27 փետրվարի 2015-ի տարբերակ

Էլթոն Մեյո
George Elton Mayo
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1880(1880-12-26)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա
Մահացել էսեպտեմբերի 1, 1949(1949-09-01) (68 տարեկանում)
Մահվան վայրԳիլդֆրոդ, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Էդինբուրգի համալսարան, Քուինսլենդի համալսարան և Ադելաիդայի համալսարան
Մասնագիտությունհոգեբան, պրոֆեսոր և սոցիոլոգ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Քուինսլենդի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
ԱմուսինDorothea McConnel?[1]
Ծնողներհայր՝ George Gibbes Mayo?[2]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներPatricia Elton Mayo?[2][1] և Gael Elton Mayo?[1]
 Elton Mayo Վիքիպահեստում

Ջորջ Էլթոն Մեյո (George Elton Mayo, 1880—1949), ամերիկյան հոգեբան[3][4][5] և սոցիոլոգ, կազմակերպական վարքածի և արտադրական կազմակերպություններում կառավարման հետազոտող, ամերիկյան արդյունաբերական սոցիոլոգիայի և «Մարդկային հարաբերությունների» տեսության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր և փորձեր, այդ թվում՝ Հոտորնյան։ Հիմնել է «մարդկային հարաբերությունների համար» մղվող շարժումը և հանդիսանում է մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Էլթոն Մեյոն ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 26–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց նա իրենց համալսարանում լավ կողմից ցույց չէր տալիս և ուղարկվեց Մեծ Բրիտանիա։ Այնտեղ՝ Շոտլանդիայում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և Ֆրոյդի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է Ավստրալիա, որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը[6]։

Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան Ավստրալիայում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, Ավստրալիա)։ Շուտով նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է ԱՄՆ–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոց։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ 1923 թվականին նդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ 1926 թվականին Մեյոն ստացավ ադյունկտ պրոֆեսորի պաշտոն և դարձավ Հարվարդի համալսարանի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոտորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոտոնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց մենեջմենթի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ 1947 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է 1949 թվականի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541
  4. http://www.britannica.com/EBchecked/topic/371017/Elton-Mayo
  5. http://www.samemory.sa.gov.au/site/page.cfm?u=437&c=3767
  6. Bourke, Helen. «"Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke». Adb.anu.edu.au. Վերցված է 20 February 2014-ին.