«Սեպուհ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 46.130.251.51 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}{{նշանակալիություն}}'''Սեպուհ''' '''Սիմոնյանը''' (ծնված 1978թ. Հալեպում,Սիրիա) ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր է,Լոս Անջելեսում ձևավորված "Capital Cities" ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։
{{անաղբյուր}}{{նշանակալիություն}}
[[Պատկեր:Sebu Simonian (Capital Cities) 2013.jpg|մինի]]
'''Սեպուհ''' '''Սիմոնյանը''' (ծնված 1978թ. Հալեպում,Սիրիա) ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր է,Լոս Անջելեսում ձևավորված "Capital Cities" ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։


=== Կենսագրություն ===
=== Կենսագրություն ===

09:36, 27 փետրվարի 2015-ի տարբերակ

Սեպուհ Սիմոնյանը (ծնված 1978թ. Հալեպում,Սիրիա) ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր է,Լոս Անջելեսում ձևավորված "Capital Cities" ինդի փոփ խմբի երկու անդամներից մեկը։

Կենսագրություն

Սիմոնյանը ծնվել է 1978թ. Հալեպում, Սիրիա։ Ունի հայ ծնողներ, որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, և ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում։ Այնուհետև՝ Սեպուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչև 1985թ.։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ։ Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ում։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական «Ասպարեզ» պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը։ Սեպուհը Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է, որտեղ երաժշտություն է ուսանել։

Երաժշտական գործունեությունը

Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում։ 2004թ. Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ, ձևավորում են "Aviatic" ռոք խումբը։ Սիմոնյանը հանդիպել է Ռայան Մերչենթին 2008թ. "Craigslist" (Արձագանքի) միջոցով, երբ փնտրում էր երաժշտական պրոդյուսերի աշխատանք։ Ի սկզբանե նրանք աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար։ 2010թ. ձևավորվեց նրանց դուետը՝ "Capital Cities" ինդի փոփ խումբը։