«Արմեն Խանդիկյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 70. | Տող 70. | ||
==Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից == |
==Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից == |
||
{{քաղվածք|Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից:Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ: Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի: Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը: Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է: Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ: Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա: Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ: Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...|}} |
{{քաղվածք|Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից: Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ: Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի: Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը: Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է: Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ: Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա: Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ: Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...|}} |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
15:30, 25 փետրվարի 2015-ի տարբերակ
Արմեն Խանդիկյան | |
---|---|
Ծնվել է | 1946 սեպտեմբերի 18 |
Ծննդավայր | Բեյրութ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Ամուսին | Տաթևիկ Ղափլանյան Գոհար Իգիթյան |
Պարգևներ | ՀՀ ժողովրդական արտիստ |
Արմեն Սամվելի Խանդիկյան (1946, սեպտեմբերի 18, Բեյրութ), հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2005)։
Կենսագրություն
Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում: 1947 թվականին հայրենդարձել է: 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան: 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»: 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը: 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է: 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին: 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։
Կինոնկարներ
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Ուղևորն առանց ծանրոցի» | 1972 |
«Փոքրիկ ողբերգությունները» | 1985 |
«Ավտոբուս» | 1988 |
«Մոռանալ Հերոստրատին» | 2002 |
Դերեր
Էդուարդ | «Սեր և ծիծաղ» |
Հենրի | «Հենրի վեցերորդ» |
Նիկո | «Ատամնաբույժն արևելյան» |
Մրցանակներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1990
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 1997
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2005
- ՀՀ Պետական մրցանակ, 2012
- «Լավագույն ռեժիսոր» ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012
Ընտանիք
- Եղբայրը՝ Տիգրան Լևոնյան
- Կինը՝ Տաթևիկ Ղափլանյան
- Կինը՝ Գոհար Իգիթյան
Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում