«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ |
|||
Տող 23. | Տող 23. | ||
Ծնվել է [[Վան]] քաղաքի [[Այգեստան]] արվարձանում [[1865]] թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում ([[1870]]), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է [[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպությանը]]։ <ref>[http://www.armenakan.am/History/Eraxtavorner/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.aspx Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում]</ref> |

||
[[1889]] թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։ |
[[1889]] թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։ |
||
[[1893]] թ. փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։ [[1894]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ [[1895]] թ. մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ [[1897]] թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից [[1898]] թ. գաղտնի մեկնում է [[Փարիզ]] և [[1899]] թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։ |

[[1904]] թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, [[1905]] թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։ |

Թերլեմեզյանն [[1908]]-[[1910]] թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։ [[1910]] թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։ |

[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի |
[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ [[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։ |
||
[[1915]]-[[1917]] թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]], իսկ [[1919]] թվականին վերադառնում է Կ. Պոլիս։ |
[[1915]]-[[1917]] թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]], իսկ [[1919]] թվականին վերադառնում է Կ. Պոլիս։ |
||
Փանոս Թերլեմեզյանը [[1920]]-[[1922]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։ |
Փանոս Թերլեմեզյանը [[1920]]-[[1922]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։ |
||
[[1923]] թ. նա ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։ |

[[1924]] թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։ |
[[1924]] թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։ |
||
[[1928]] թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ [[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։ |

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է [[1941]] թ. Երևանում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան այգու Պանթեոն]]ում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ |

12:05, 22 փետրվարի 2015-ի տարբերակ
Փանոս Թերլեմեզյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1865[1][2] |
Ծննդավայր | Վան[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 30, 1941[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան |
Պարգևներ | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում | |
Panos Terlemezian Վիքիպահեստում |
Փանոս Թերլեմեզյան (մարտի 3, 1865, Վան - ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ [3]
1889 թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
1893 թ. փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։ 1894 թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թ. մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1897 թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից 1898 թ. գաղտնի մեկնում է Փարիզ և 1899 թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
1904 թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, 1905 թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
Թերլեմեզյանն 1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։ 1910 թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։
1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ 1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
1915-1917 թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է Հայ արվեստագետների միություն, իսկ 1919 թվականին վերադառնում է Կ. Պոլիս։
Փանոս Թերլեմեզյանը 1920-1922 թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
1923 թ. նա ուղևորվում է Ամերիկա։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
1928 թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին
Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։ |
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։ |
Գրականություն Թերլեմեզյանի մասին
- Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
- Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
- Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
- Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
- Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
- Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
- Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
Հղումներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում