«Միջնադարյան Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղ միջնադարյան ժամանակաշ
չ Beko տեղափոխեց էջը «Միջնադարյան Ճապոնիան»-ից «Միջնադարյան Ճապոնիա» առանց վերահղում թողնելու
(Տարբերություն չկա)

13:09, 21 փետրվարի 2015-ի տարբերակ

Ճապոնիան միջնադարում, միջնադարյան պետություն է Արևելյան Ասիայի չորս խոշոր կղզիների` Սիկոկոյի, Հոնսյուի, Հոկայդոի և Կյուսուի վրա: Ճապոնիայում միջնադարը զարգացել է երեք փուլով` վաղ, միջին և ուշ: Ճապոնիայի պատմության մեծ վաղ միջնադարը առանձնանում է նրանով, որ այս ժամանակահատվածում ճապոնական սինտո կրոնի կողքին տարածվեց բուդդայականությունը և կատարվեց Տայկա մեծ հեղաշրջում: Միջին միջնադարում հիմնականում կատարվեց մշակութային փոփոխություններ և գիտությունը աննախընթաց վերելք ապրեց: Ուշ միջնադարում Ճապոնիայում հաստատվեց Սյոգունների իշխանությունը և ձևավորվեց քաղաքական նոր դասերը:

Բուդդայականության տարածումը Ճապոնիայում. Սինտոյի գաղափարը

Վաղ միջնադարյան ժամանակաշրջանում ճապոնական հիմնական կրոնի` սինտոյի կողքին տարածվում էր նաև բուդդայականությունը: Ճապոնական սինտոն ասում էր որ աշխարհը լցված է աստվածային հոգիներով, իսկ կայսրերը սրբացվում էին և ծագում Արեգակի աստծոց: Կա մի այսպիսի ավանդույթ, որ 552-553 թթ. հարավկորեական մի կայսր Բուդդայի ոսկեզօծ արձանը և հնդկական որոշ մագաղաթյա ձեռագրեր ուղարկում է ճապոնական արքայազն Կարուին և առաջարկում բուդդայականոթյուն ընդունել: Այս առաջարկը մերժվեց, սակայն այն հակասություններ առաջացրեց Սոգո տոհմում: