«Հրազդան գետ»–ի խմբագրումների տարբերություն
չ 46.71.237.84 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։ |
հեռացվել է Կատեգորիա:Հայաստանի գետեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 23. | Տող 23. | ||
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Գետեր այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Հայաստանի գետեր]] |
|||
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի գետեր]] |
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի գետեր]] |
||
[[Կատեգորիա:Արաքս գետի վտակներ]] |
[[Կատեգորիա:Արաքս գետի վտակներ]] |
14:41, 20 փետրվարի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան
Հրազդան գետ | |
---|---|
Հրազդան գետը Երևանի Պռոշյան փողոցից | |
Բնութագիր | |
Երկարություն | 141 կմ |
Ավազանի մակերես | 2560 կմ² |
Ջրի ծախս | 17,9 մ³/վրկ |
Ջրահոսք | |
Ակունք | Սևանա լիճ |
Ակունքի տեղակայում | Սևանա լիճ |
Բարձրություն | 1896 մ մ |
Կոորդինատներ | 40°18′38″ հս․ լ. 45°20′57″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Արաքս գետը |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Գետառ, Ակունք, Արայի գետ, Բջնի, Գալար, Դալար, Ծաղկաձոր, Սարալանջ, Ուռագետ, Մարմարիկ, Ախտա և Ալափարս |
Ջրի մարմիններ | Սևանա լիճ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ և Կոտայքի մարզ |
Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է՝ Արաքսի ձախ վտակը։ Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ² է (առանց Սևանա լճի)։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |