«Մոտոհրաձգային ջոկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 63. Տող 63.
* զորաշարժային հզորություն
* զորաշարժային հզորություն


=== Կրակային հզորություն ===
Կրակային հզորությունը ներառում է
* հակատանկային և հակահետիոտնային ականները
* զենք զինամթերքը
* համաօդային ներուժը
* համաջրային ներուժը


Կրակային հզորությունը հակատանկային ականների միջոցով և ինքնաձիգների միջոցով տված կորուստների հնարավորությունն է: Լրիվ սպառազինված մոտոհրաձգային ջոկը ընդունակ է պայքար մղել մարտական մեքենայի, ուղղաթիռների և ոչնչացնել նրանց արտադրողական ձեռնարկությունը (շտաբը):







== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

20:20, 18 փետրվարի 2015-ի տարբերակ

Հոլանդական մարտական մեքենան գերմանացիների դեմ, 2008

Մոտոհրաձգային ջոկ, պարզագույն ստորաբաժանում է զինծառայության մեջ: Ջոկը ներառվում է մոտոհրաձգային, մոտոհետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների կազմի մեջ:Մեկ դասակը կազմված է երեք ջոկից: Ռազմական գործողությունների ժամանակ ջոկը իրեն առաջադրված խնդիրը կատարում է դասակի կազմում:Մոտոհրաձգային ջոկը լինում է հետևակի մարտական մեքենայով (ՀՄՄ) կամ զրահապատ փոխադրիչով (ԶՓ), իսկ հրաձգային ջոկը՝ ավտոմեքենայով:

Հետևակը որպես կատարող ուժ

ՀՄՄ

Պատկեր:ՀՄՄ.jpg
Հետևակը մարտական մեքենայով

ՀՄՄ կամ Հետևակի Մարտական Մեքենան, սա զրահապատ թարթչավոր մեքենա է, որը հիմնական ֆունկցիան հարեձակման ճնշումն է: Նրա վրա տեղադրված է հակատանկային ական և հրթիռային համալիր: Նաև վերին մասում գնդացիր և հրանոթ: ՀՄՄ-ն պատված է հակագնդակային և հակաբեկորային զրահով և ունի հակամիջուկային համակարգ, որը պաշտպանում է ամբողջ մեքենան և հակատանկային ականի հնարավոր պայթյունը:

ԶՓ

Զրահափոխադրիչ կամ ԶՓ, անվավոր մարտական մեքենա է, որը նախատեսված է զինծառայողների և բարձրաստիճան այրերի մի տեղից մյուս տեղը տեղափոխվելու համար: Զրահափոխադրիչի վրա տեղադրված է գնդացիր և մի շարք գիշերային տեսասարքեր:: ԶՓ-ն պահպանում է կրակոցներից և միջուկային զենքի ճառագայթներից:

Մոտոհրաձգային ջոկի կազմը

Մոտոհրաձգային ջոկի կազմում կարող են լինել ինչպես շարքայիններ, այնպես էլ մի շարք այլ պաշտոնյաներ (օրինակ՝ եֆրեյտորներ և սերժանտներ): Մոտոհրաձգային ջոկը կազմված է 9-11 հոգուց, որոնք համապատասխանաբար լինում են նշված պաշտոնյաներ

  • ավագ հրաձիգ և նրան ուղեկցող երեք կրտսեր հրաձիգներ
  • նռնականետ և նռնականետի օգնական
  • նշանառու օպերատոր
  • գնդացրորդ
  • վարորդ
  • ջոկի հրամանատար
  • կարգ ու կանոնի վերահսկիչ

Համազորային կռիվներ

Մարտ

Մարտը դա երկու և ավելի ստորաբաժանումների զինված ընդհարումն է:Մարտը կարող է սկսել սովորական տարաձայնություններից և ավարտվել խոշոր կորուստներով: Մարտը կարող է ավարտվել երկու արդյունքներով, առաջին դեպքում մի կողմը հաղթում է, իսկ մյուսը հակառակը: Մյուս դեպքում ավարտվում է ինչ որ տերության աջակցությամբ՝ հաշտությամբ: Մարտը հաղթանակին հասնելու միակ միջոցն է: Ժամանակակից մարտը համազորային է: Համազորային մարտին մասնակցում են տարբեր տեսակի զորամիավորումներ և զորատեսակներ: Նաև հանդիպում են դեպքեր երբ հատուկ զորքերը համագործակցում են ռազմաօդային և ռազմածովային զորքերի հետ:

Պաշտպանություն

Մարտի այն տեսակը, որը խափանում է հակառակորդի հարձակումը կամ հնարավոր հարձակումը կոչվում է պաշտպանություն: Պաշտպանությունը մարտի կարևոր բաղկացուցիչ մասերից է և մարտերի հետ միասին կազմում է մեկ ամբողջություն: Պաշտպանությունները լինում են երկու տեսակի՝ հարկադիր կամ կանխամտածված: Ստորաբաժանումները կարող են հաղթանակի հասնել անմիջապես պաշտպանությունից հետո:

Հարձակում

Հարձակումը մարտի ամենակարևոր բաղադրիչն է: Հիմնականում նրա նշանակությունը կայանում է նրանով, որ հակառակորդի նկատմամբ հաղթանակի կարելի է հասնել միայն հարձակման պարագայում: Միայն վճռական հարձակմամբ կարելի է հասնել հաղթանակի: Հարձակումից առաջ սովորաբար անցկացվում է համապատասխան պարապունքներ՝ կրակային և շարային; Այս պարապունքների նպատակը կայանում է նրանով որ հրետանու և օդուժի նախօրոք պլանավորված հարձակումները պետք է չեզոքացնվի: Հարձակման վճռական պահը կոչվում է գրոհ; Հարձակվող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հանդիպական կայուն մարտ: Այն առաջանում է տարբեր իրավիճակներում; Նահանջող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հետապնդում

Մոտոհրաձգային ջոկի երթակարգը և մարտակարգը

Երակարգ և մարտակարգ

Մոտոհրաձգային զորքերը և ստորաբաժանումները կարող են տեղաշարժվել մի վայրից մյուս վայրը և գործել երթակարգով:Երթակարգը և Մարտակարգը կախված է հակառակորդի գործողություններից և ռազմական տեղագրությունից: Երթակարգի տեղաշարժումը բաժանվում է երկու մասի՝ միաշարասյուն և երկշարասյուն: Սրանք սահմանված են հետիոտնի և ցամաքային ռազմական մեքենաների համար: Սա ունի շարժման բարձր արագություն և ուժգնություն:

Մոտոհրաձգային ջոկի մարտակարգ

Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը զինծառայողների մարտ վարելու ժամանակ դասավորվածությունն է: Մարտակարգը պետք է ապահովի անընդմեջությունը, նվազեցնել անձնակազմի խոցելիությունը հակառակորդի հարձակումից: Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը հետիոտն հարձակվելիս զինվորների միությունն է: Զինծառայողների միջև միջին հեռավորությունը պետք է լինի 6-8 մ, իսկ երկու նռնականետորդների (կամ օգնականների) միջև պետք է լինի 1-2 մ: Շղթայի հետևից պետք է շարժվի զգոն հետևակը մարտական մեքենայով, իսկ վերևից ռազմաօդային ուժերը: Պաշտպանությունում ջոկը զբաղվում է մինչև 100-110 մետր ճակատային դիրքով: Ամեն ինչ հիմնված է համապատասխան սպառազինության հետ: Ջոկի մեջ գնդացրորդը տեղակայված է հրամանատարի կողքին: Նռնականետորդը գործում է անկախ: Ավագ հրաձիգը ունի փոփոխական դիրք, սակայն հիմնականում հանդես է գալիս հրամանատարի ՀՄՄ-ի կողքին:

Մարտական հնարավորություններ

Մարտավարության հիմունքներ

Մարտական հնարավորությունները ցուցանիշներ են, որը բնորոշ է մարտական խնդիրը լուծելուն: Մարտական հնարավորությունների ցուցանիշները լինում են քանակական և որակական: Մարտական հնարավորությունները կազմված են մոտոհրաձգային ջոկի

  • քանակությունից
  • պատրաստակամությունից
  • բարոյաքաղաքական վիճակից
  • սպառազինությունից
  • հրամանատարական կազմից

Մարտական հնարավորությունների վրա ազդող էական գործոններն են

  • գործողությունների բնույթը
  • ժամը
  • տեղանքը
  • մթնոլորտային պայմանները
  • անվտանգ կենսագործունեությունը

Մոտոհրաձգային ջոկի մարտական հնարավորության բնորոշող գծերն են

  • կրակային հզորություն
  • զորաշարժային հզորություն

Կրակային հզորություն

Կրակային հզորությունը ներառում է

  • հակատանկային և հակահետիոտնային ականները
  • զենք զինամթերքը
  • համաօդային ներուժը
  • համաջրային ներուժը

Կրակային հզորությունը հակատանկային ականների միջոցով և ինքնաձիգների միջոցով տված կորուստների հնարավորությունն է: Լրիվ սպառազինված մոտոհրաձգային ջոկը ընդունակ է պայքար մղել մարտական մեքենայի, ուղղաթիռների և ոչնչացնել նրանց արտադրողական ձեռնարկությունը (շտաբը):

Արտաքին հղումներ