«Ծխախոտ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ոճակական ուղղումներ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Zwei zigaretten.jpg|մինի|200px|աջից|Գերմանական ծխախոտներ]] |
[[Պատկեր:Zwei zigaretten.jpg|մինի|200px|աջից|Գերմանական ծխախոտներ]] |
||
'''Ծխախոտ''', |
'''Ծխախոտ''', [[Ծխախոտ (բույս)|ծխախոտ բույսի]] մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ [[Ծխելը|ծխելու]] համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։ |
||
«Սիգար» կամ «սիգարետ» (cigarette) բառը ծագում է [[մայաներ]]ի լեզվով՝ ''սիյար'' բառից, որը նշանակում է ''ծխել [[Ծխախոտ (բույս)|ծխախոտի]] փաթաթած տերևները''<ref>http://etimologias.dechile.net/?cigarro</ref>) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ [[մեխակ]]ի կամ [[կանեփ]]ի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։ |
«Սիգար» կամ «սիգարետ» (cigarette) բառը ծագում է [[մայաներ]]ի լեզվով՝ ''սիյար'' բառից, որը նշանակում է ''ծխել [[Ծխախոտ (բույս)|ծխախոտի]] փաթաթած տերևները''<ref>http://etimologias.dechile.net/?cigarro</ref>) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ [[մեխակ]]ի կամ [[կանեփ]]ի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։ |
08:32, 17 փետրվարի 2015-ի տարբերակ
Ծխախոտ, ծխախոտ բույսի մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։
«Սիգար» կամ «սիգարետ» (cigarette) բառը ծագում է մայաների լեզվով՝ սիյար բառից, որը նշանակում է ծխել ծխախոտի փաթաթած տերևները[1]) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ մեխակի կամ կանեփի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։
Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է: Աճում է հիմնականում Ամերիկայում և Ավստրալիայում: Հայտնի է ծխախոտի ավելի քան 65 տեսակ, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական և մախորկա: Հայաստանի Հանրապետությունում ծխախոտը մշակվում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում:
Բույսի նկարագիր
Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն: Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն:
Ծխախոտի հատկությունները
Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար: Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով: Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը: Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը:
Աղբյուրներ
- Հայկական Հանրագիտարան
Արտաքին հղումներ
- Ծխելու և առողջության բազա (անգլ.)
- ԳԼՈԲԱԼինք (անգլ.)
- Հակածխախոտային միջազգային հասարակական կոալիցիա (գերմ.)