«Յունիկոդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Միջլեզվյան հղումներ չեն կատարվում նեքրին հղումներով
Տող 12. Տող 12.
*Հայերեն գրանշանների լրացված աղյուսակն ըստ [http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n4387.pdf ISO/IEC 10646:2012/Amd.1: 2013 (E), p. 11-12]
*Հայերեն գրանշանների լրացված աղյուսակն ըստ [http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n4387.pdf ISO/IEC 10646:2012/Amd.1: 2013 (E), p. 11-12]
*[http://www.unicode.org/charts/PDF/U0530.pdf Յունիկոդի աղյուսակը հայերենի գրանշանների համար] (միջակետը գտնվում է այլ աղյուսակում՝ U+2024)
*[http://www.unicode.org/charts/PDF/U0530.pdf Յունիկոդի աղյուսակը հայերենի գրանշանների համար] (միջակետը գտնվում է այլ աղյուսակում՝ U+2024)
*[http://sourceforge.net/projects/hyaena/ Հայենա (hyaena) ազատ ծրագիր] նիշքերը [[w:en:ArmSCII#ArmSCII-8|ArmSCII-8]]-ից Յունիկոդ ստանդարտի փոխելու համար։
*[http://sourceforge.net/projects/hyaena/ Հայենա (hyaena) ազատ ծրագիր] նիշքերը [[ArmSCII]]-ից Յունիկոդ ստանդարտի փոխելու համար։


[[Կատեգորիա:Յունիկոդ|*]]
[[Կատեգորիա:Յունիկոդ|*]]

03:07, 16 փետրվարի 2015-ի տարբերակ

Պատկեր:Unicode logo.gif
Յունիկոդի պատկերանիշը

Յունիկոդ (անգլ.՝ Unicode), տեղեկատվության փոխանակման նպատակով նիշերի այլագրման (կոդավորման) բազմաբայթ (multioctet) ստանդարտ, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր գիր ունեցող լեզուների սեպագրերը, հիերոգլիֆները, տառերն ու կետադրական նշանները, ազգային խորհրդանիշերը, բազմաթիվ այլ համընդահանուր և մասնավոր օգտագործման նշաններ։

Այն ստեղծվեց փոխարինելու նախկինում օգտագործվող 8-բիթով (մեկ բայթ՝ 256 նիշ) այլագրվող համակարգերին, որոնց միջոցով արդեն հնարավոր չէր, նույնիսկ մի լեզվի շրջանակում, ապահովել տեղեկատվության լիարժեք փոխանակումը։ Այսօր իրականացվել և համատարած կիրառվում են Յունիկոդի UTF-8 ստանդարտով գործող գրանշանների մինչև 21-բիթով (2097152 նիշ) այլագրման համակարգերը։

Յունիկոդ ստանդարտը առաջարկել է 1991 թվականին «Յունիկոդի Կոնսորցիում» (անգլ.՝ Unicode Consortium, Unicode Inc.) կազմակերպությունը։ Այդ ստանդարտի օգտագործումը թույլ է տալիս կոդավորել տարբեր գրերի բազմաթիվ նշաններ։ Յունիկոդ ստանդարտով գրված փաստաթղթերում կարող են լինել չինական հիերոգլիֆները, մաթեմատիկական սիմվոլները, հայկական, հունական, վրացական, լատինական և կիրիլական այբուբենի տառերը, ընդ որում լրացուցիչ կոդային էջերը այլևս անհրաժեշտ չեն։

Արտաքին հղումներ