«ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | անվանում = ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ | հապավում = | խ...»:
 
Տող 71. Տող 71.
[[Կատեգորիա:Գիտահետազոտական ինստիտուտներ]]
[[Կատեգորիա:Գիտահետազոտական ինստիտուտներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ ու կազմակերպություններ]]

10:58, 14 փետրվարի 2015-ի տարբերակ

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Տեսակակադեմիական ինստիտուտ
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահՏնօրեն` Վիկտոր Կատվալյան
ՀասցեԵրևան 0015, Գրիգոր Լուսավորչի փողոց, 15
Կայքlanguage.sci.am

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 1943 թվականին Երևանում հիմնադրված գիտահետազոտական հիմնարկություն, որը զբաղվում է հայերենագիտության հիմնարար հարցերով, հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, հայերենի բարբառների, հայոց լեզվի պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, ստեղծում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարաններ և տերմինարաններ:

Գործունեություն

Ինստիտուտում համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտա­կան հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ: Գիտաշխատողները զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերա­կանության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննությամբ, գրա­կան լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբա­նության հարցերով, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բա­ռա­րան­ների և տերմինա­րանների ստեղծումը:

Աշխատանքներ են ընթանում հայերենագիտական ուսումնասիրությունների մեջ նոր և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ ԳԱ ինֆորմա­տիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ մշակվել է հայոց լեզվի համակարգչային հիմնօրինակը: Ստեղծվել է ժամանակակից հայերենի (արևելահայ և արևմտահայ տար­բե­րակներ) բա­ռապաշարի, այլև գրաբարի` ձևաբանական բնութագրիչներով համա­կարգչային շտեմարան, որն օգտագործվում է գրաբար և աշխարհաբար տեքստեր խմբագրելու և սրբագրելու համար Abbyy ‎‎‎‎ֆիրմայի FineReader համակարգում: Մշակվել է ժամանակակից հայերենի բայերի շտեմարան Access միջավայրում. բոլոր բայերի համար նշվում են խոնարհման հարացույցը, ձևային բառակազմական կաղապարը, բա­ռարանային բնութագրերը: Համակարգը հնարավորություն է ընձե­ռում ավտոմատ կերպով առանձնացնել ցանկացած ձևույթ պարունակող, ցանկացած կաղապար կամ բնութագիր ունե­ցող բառերի ամբողջությունը:

Բաժիններ

Ինստիտուտն ունի հետևյալ բաժինները`

  • Արդի հայերենի բաժին - ուսումնասիրվում են արդի հայերենի բառապաշարի և քե­րակա­նական իրողությունների, ժամանակակից խոսակցական հայերենի կառուց­վածքի և գործառության հիմնահարցերը
  • Արևմտահայերենի բաժին - արևմտահայերենի նորագույն շրջանի բառապաշարի քարտագրում (շուրջ 20000 բառ-միավոր) աշխատանքների արդյունքների ամփոփում, գրական արևմտահայերենի համակարգչային տերմինաբանության զուգա­ձևությունների քննություն, պոլսահայ գրական լեզվի հանրալեզվաբանական քննության շարունակություն, օտարաբանությունների գործածությունը նորագույն շրջանի մամուլի լեզվում
  • Բառարանագրության բաժին - կատարվում են նոր բառարանների կազմման աշխատանքներ
  • Բարբառագիտության բաժին - կազմվում են հայ բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների շտեմարաններ
  • Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին - ուսումնասի­րություններն ընթանում են համեմատական-ստուգաբանական ուղղություններով. ստուգաբանական լրացումներ և ճշգրտումներ են կատարվում հայերեն ստուգա­բա­նա­կան բառարանի ցանկում
  • Կիրառական լեզվաբանության բաժին - կատարվում են ինքնուրույն և թարգմանական գրա­­կանության (9-11-րդ դարերի մատենագիրներ) համաբարբառների էլեկտրոնային տարբերակների կազմման աշխատանքներ: Ավարտվել են հետրյալ էլեկտրոնային համաբարբառները`
    • Մովսես Կաղանկա­տուա­ցու «Պատմութիւն Աղուանից աշխարհի»
    • Ուխտանէս Եպիսկոպոսի «Պատմու­թիւն Հայոց»
    • Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց»
    • Խոսրովիկ թարգմանչի «Պատ­մական մատենագրական ուսումնասիրություն»
    • Արիստակես Լաստիվերտցու «Պատ­մութիւն ...»
    • Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից աւենտարանչաց»
  • Հայոց լեզվի պատմության բաժին - ուսումնասիրություններն ընթանում պատմական-նկարագրական ուղղություններով (քննվում են գրաբարի բառիմաստային խմբերը, կտարվում է գրաբարյան և միջինհայերենյան սկզբնաղբյուրների լեզվական քննություն)

Միջոցառումներ

Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թվականից կազմակերպում է «Ջահուկյանական ընթեր­ցումներ», նաև երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջաններ` ՀՀ բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտերկրի հայագետների մասնակցությամբ:

Ինստիտուտում ավանդաբար կազմակերպվել են գիտական սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ: Հիշարժան է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճը, որն անցկացվել է 1966 թվականի նոյեմբերին և շարունակվել է 20 օր»[1]

2003 թվականից ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» պարբերա­կանը, որի նպատակն էր անդրադառնալ առհասարակ լեզվի և լեզվաբանության առանց­քային և զար­գացման հեռանկարի տեսանկյունից առավել ուշագրավ խնդիր­ների և հարցերի լուսաբան­մանը (լույս է տեսել տասնմեկ համար):

Ծանոթագրություններ

Աղբյուրներ