«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 53. Տող 53.
տնօ­րեն Հ. Տա­տյա­նը նրան հեռացրել է աշխատանքից, ին­չը նրա հո­գե­կան տա­ռա­պանք­ներն ավե­լի է ծան­րաց­րել:
տնօ­րեն Հ. Տա­տյա­նը նրան հեռացրել է աշխատանքից, ին­չը նրա հո­գե­կան տա­ռա­պանք­ներն ավե­լի է ծան­րաց­րել:


Ենթարկվելով նոր հալածանքների՝ [[1876]] թվականին բժշկի պաշտոնով մեկնել է թուր­քա­կան կա­ռավա­րու­թյան աքսորավայրերից մե­կը հան­դի­սա­ցող [[Կիպրոս]] կղզի և բնակ­չու­թյան ու աք­սո­րյալ­նե­րի բժիշկ աշ­խատել: 1878թ. դստեր հետ տե­ղա­փոխ­վել է Թիֆ­լիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները: Նա հա­յոց պատ­մու­թյուն է դա­սա­վան­դել Ներ­սի­սյան դպրո­ցում: Այդ ըն­թաց­քում, բնակ­չու­թյա­նը բժշկա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու առաքելությամբ եղել է Վա­նում, Ալաշ­կեր­տում, Բա­սե­նում և այլուր: Բժշկա­կան և ազ­գային-հա­սա­րա­կա­կան աշ­խույժ գոր­ծու­նե­ու­թյան զու­գա­հեռ զբաղ­վել է գրա­կան-ստեղծագործական աշ­խա­տան­քով: Մա­հա­ցել է 1888թ. փետր­վա­րի 17-ին Թիֆ­լի­սում` 66 տա­րե­կա­նում:
Ենթարկվելով նոր հալածանքների՝ [[1876]] թվականին բժշկի պաշտոնով մեկնել է թուր­քա­կան կա­ռավա­րու­թյան աքսորավայրերից մե­կը հան­դի­սա­ցող [[Կիպրոս]] կղզի և բնակ­չու­թյան ու աք­սո­րյալ­նե­րի բժիշկ աշ­խատել: 1878թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆ­լիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները: Նա հա­յոց պատ­մու­թյուն է դա­սա­վան­դել Ներ­սի­սյան դպրո­ցում: Այդ ըն­թաց­քում, բնակ­չու­թյա­նը բժշկա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու առաքելությամբ եղել է Վա­նում, Ալաշ­կեր­տում, Բա­սե­նում և այլուր: Բժշկա­կան և ազ­գային-հա­սա­րա­կա­կան աշ­խույժ գոր­ծու­նե­ու­թյան զու­գա­հեռ զբաղ­վել է գրա­կան-ստեղծագործական աշ­խա­տան­քով: Մա­հա­ցել է 1888թ. փետր­վա­րի 17-ին Թիֆ­լի­սում` 66 տա­րե­կա­նում:


==Ստեղծագործական աշխատանք==
==Ստեղծագործական աշխատանք==

14:49, 10 փետրվարի 2015-ի տարբերակ

Ծերենց
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յովսէփ Շիշմանեան
Ծնվել է1822 սեպտեմբերի 16
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 17, 1888(1888-02-17) (տարիքը 65)
Վախճանի վայրՌուսական կայսրություն Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող, հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի (1837), Փարիզի համալսարան (1852) և Մուրադ-Ռափայելյան վարժարան
Ուշագրավ աշխատանքներԵրկունք Թ դարու և Թեոդորոս Ռշտունի
ԱշխատավայրԱրևելյան մամուլ և Ներսիսյան դպրոց
Ծերենց Վիքիդարանում
 Tserents Վիքիպահեստում

Ծերենց (Հովսեփ Շիշմանյան), (սեպտեմբերի 16, 1822, Կոստանդնուպոլիս - փետրվարի 17, 1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։

Կենսագրություն

Ծնվել է 1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թվականին մեկնել է Կովկաս, այցելել Հայաստան: 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ–Ռափաելյան վարժարանում։ Նույն թվականի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։

1849 թվականին Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերություն»–ը։ 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։

1853թ. փետր­վա­րին Կ.Պո­լիս վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հին Մի­լա­նում ոս­տի­կա­նու­թյու­նը թյու­րի­մացա­բար ձեր­բա­կա­լել է նրան, քա­նի որ դեմ­քով նման է եղել իտա­լա­կան ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան շարժ­ման ղե­կա­վար Ջու­զեպ­պե Մաձձի­նի­ին։ 1853թ. վե­րա­դար­ձել է Կ.Պո­լիս և զբաղ­վել բժշկու­թյամբ:

1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862 թվականի Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշա­կու­թա­յին, կրթա­կան աշ­խա­տանք ծա­վա­լե­լու, գյու­ղատն­տե­սա­կան դպրոց բա­ցե­լու առա­ջադ­րան­քով, սա­կայն քա­ղա­քա­կան հա­լա­ծանք­նե­րի են­թարկ­վե­լով, հար­կադ­րա­բար վերադարձել է Կ.Պո­լիս:

1872 թվականից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ 1872թ. Գրի­գոր Օտյա­նի միջ­նոր­դու­թյամբ աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել Կ. Պոլ­սի հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում` որ­պես բժիշկ: 1874թ. մա­հա­ցել է կի­նը` իր խնամ­քին թող­նե­լով 14-ամյա դստե­րը` Թա­գու­հուն: 1875թ. գար­նա­նը, ֆրան­սի­ա­ցի կա­թո­լիկ մայրապետների` քա­ղա­քա­կան հիմք ունե­ցող բան­սար­կու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով, հի­վան­դա­նո­ցի տնօ­րեն Հ. Տա­տյա­նը նրան հեռացրել է աշխատանքից, ին­չը նրա հո­գե­կան տա­ռա­պանք­ներն ավե­լի է ծան­րաց­րել:

Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թվականին բժշկի պաշտոնով մեկնել է թուր­քա­կան կա­ռավա­րու­թյան աքսորավայրերից մե­կը հան­դի­սա­ցող Կիպրոս կղզի և բնակ­չու­թյան ու աք­սո­րյալ­նե­րի բժիշկ աշ­խատել: 1878թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆ­լիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները: Նա հա­յոց պատ­մու­թյուն է դա­սա­վան­դել Ներ­սի­սյան դպրո­ցում: Այդ ըն­թաց­քում, բնակ­չու­թյա­նը բժշկա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու առաքելությամբ եղել է Վա­նում, Ալաշ­կեր­տում, Բա­սե­նում և այլուր: Բժշկա­կան և ազ­գային-հա­սա­րա­կա­կան աշ­խույժ գոր­ծու­նե­ու­թյան զու­գա­հեռ զբաղ­վել է գրա­կան-ստեղծագործական աշ­խա­տան­քով: Մա­հա­ցել է 1888թ. փետր­վա­րի 17-ին Թիֆ­լի­սում` 66 տա­րե­կա­նում:

Ստեղծագործական աշխատանք

Ծերենցը պատ­մա­կան վե­պե­րի, պատմ­վածք­նե­րի, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ է: Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»–ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

1879 թվականին Ծերենցը հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։

1881 թվականին լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայնված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության» դաշինքը։

Ծերենցի դերը նշանակալից է նաև պատմա–ռոմանտիկական դասական վեպի ստեղծման ու զարգացման գործում։

Գրականություն

  • Մեզ­պու­րե­ան Ար­թօ, Հայ եւ ծա­գու­մով հայ բժիշկ­ներ։ Այ­բու­բե­նա­կան հա­մա­ռօտ անո­ւա­նա­ցանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Նա­նու­մյան Ռ., Ծերենց, Երև­ան, 1961։
  • Նա­նու­մյան Ռ., Ծե­րենց (հոդ­ված), Հայ­կա­կանսո­վե­տա­կան հան­րա­գի­տա­րան, հ. 5, Երև­ան, 1979։
  • Ստե­փա­նյան Գառնիկ, Կեն­սագ­րա­կան բա­ռա­րան, հ. Բ, Երև­ան, 1981։
  • Պար­սա­մյան Ա., Բժիշ­կը, գրո­ղը, մար­դը…, «Նա­րեկ», Երև­ան, 1997, թ. 2 (67):
  • Յար­ման Ար­սեն, Հա­յե­րը օս­մա­նյան առող­ջա­պա­հու­թյան ծա­ռա­յու­թյան մեջ և պատ­մու­թյուն սուրբ Փրկիչ հա­յոց հիվանդանոցի (թուրքե­րեն), Ստամ­բուլ, 2001:
  • Հո­վա­կի­մյան Բախ­տի­ար, Հա­յոց ծած­կա­նուն­նե­րի բա­ռա­րան, Երև­ան, 2005:

Կարդացեք նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։