«Ապարան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 53 բայտ ,  4 տարի առաջ
 
== Տնտեսություն ==
Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է [[գորգ]]<nowiki/>երի և [[կարպետ]]<nowiki/>ների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։
 
Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 %-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են [[Հացահատիկային կուլտուրաներ|հացահատիկային]], կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի [[պանիր|պանրի]] գործարանում։
 
Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։

Նավարկման ցանկ