«Հայաստան և կարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք
|անվանում = Հայաստան և կարգավորում
|պատկեր =
|պատկերի_բաց =
|հեղինակ =
|անվանում_բն =
|թարգմանիչ =
|նկարազարդող =
|կազմի_հեղինակ =
|երկիր = [[Լոնդոն]]
|լեզու = [[անգլերեն]]
|շարք =
|թեմա =
|ժանր = զեկույց
|հրատարակչություն =
|հրատ_օր = [[1919]]
|հայերեն_հրատ_օր =
|մեդիայի_տեսակ = տպագիր
|էջեր =
|չափ_քաշ =
|ԴՏՀ =
|ԳՄԴ =
|գմսհ =
|oclc =
|նախորդ =
|հաջորդ =
}}
'''Հայաստան և կարգավորում''', գրքույկ-զեկուցագիր է, որում ներկայացված են [[1919]] թվականի [[հունիսի 19]]-ի Վեսթմինսթերի կենտրոնական սրահում տեղի ունեցած Բրիտանիա-Հայաստան կոմիտեի հավաքույթի մանրամասները։
'''Հայաստան և կարգավորում''', գրքույկ-զեկուցագիր է, որում ներկայացված են [[1919]] թվականի [[հունիսի 19]]-ի Վեսթմինսթերի կենտրոնական սրահում տեղի ունեցած Բրիտանիա-Հայաստան կոմիտեի հավաքույթի մանրամասները։



10:25, 31 հունվարի 2015-ի տարբերակ

Հայաստան և կարգավորում
անգլ.՝ Armenia and the Settlement
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրզեկույց
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Էջեր44
ԵրկիրԼոնդոն
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ1919
OCLC22272015

Հայաստան և կարգավորում, գրքույկ-զեկուցագիր է, որում ներկայացված են 1919 թվականի հունիսի 19-ի Վեսթմինսթերի կենտրոնական սրահում տեղի ունեցած Բրիտանիա-Հայաստան կոմիտեի հավաքույթի մանրամասները։

Բրիտանիա-Հայաստան կոմիտե

Կոմիտեն կազմավորվել է 1912-1913 թվականներին, որի նպատակն էր համակրանք ստեղծել Հայկական հարցի նկատմամբ, նպաստել վերջինիս լուծմանը։ Բրիտանացի հայանպաստ գործիչ Ջ. Բրայսն իր մասնակցությունն է բերել այս շրջանում հրավիրված կոմիտեի մի շարք նիստերին` հանդես գալով ելույթներով։ Կոմիտեի արձանագրությունները շատ կարևոր փաստաթղթեր են Հայկական հարցի, վերջինիս լուծման հնարավոր միջոցների, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Հավաքույթը ղեկավարել է Վիկոնտ Գլադսոնը, ներկա են եղել ու զեկույցներով հանդես եկել Ջ. Բրայսը, Թ. Փ. Օ’ Քոնները, Ա.Ուիլամսը, Ռ.Պերկսը, Ն.Բաքսթոնը, Ջ Փ. Գուչը, Ա.Աբրահամյանը։

Նախապայմաններ

Բրայսի այս տեսակետը կիսում էին մյուս ներկա քաղաքական գործիչները` Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակների շուրջ։ Ռոնալդ Բարրովսն իր ելույթում առաջարկում է հայերի համար նախատեսվող այդ միջոցառումներն ու մտադրությունները տարածել նաև Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների և առաջին հերթին նաև հույների նկատմամբ։ Անեուրին Ուլիամսն իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնում բրիտանացի հայանպաստ գործունեություն ծավալող անձանց։ Նա ընդդծում է այն գաղափարը, որ տեղի մուսուլման և քրիոտոնյա բոլոր բնակիչները պետք է և կարող են ապրել խաղաղ ու անվտանգ ապրել, եթե առաջնորդվեն ազատության կարգախոսով։ Ելույթ է ունեցել նաև ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ` Պաուլ Լաինբախը։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Մեծ Բրիտանիային` նման նախաձեռնության և հրատարակած գրքերի համար, որոնք մանրամասներն են ներկայացնում հայերի հետ կատարվածն ու ներկա վիճակը։ Ելույթ է ունեցել նաև Աբրահամյանը` ներկայացնելով կոտորածների ենթարկված հայերի վիճակը։ Գեներալ Անդրանիկն իր ելույթում նշել է, որ 1 մլն հայեր զոհվեցին, մյուս մասն անօթևան են մնացել։ Ելույթի վերջում նա հույս է հայտնում, որ Դաշնակիցների կառավարություններն ու քաղաքակիրթ մարդասիրությունն կօգնեն հայերին դուրս գալ այդ իրավիճակից[1]։

Քաղվածքներ

Հայերի կոտորածներն իրենց դաժանություններով գերազանցում են մյուս ժողովուրդների հետ կատարվածնեհո:

Քուխն իր ելույթում նշել է. Հայերի հետ կատարվածը չի կարելի անվանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած կոտորածներ, դա շարունակական, իրար հերթագայող կոտորածների շարք էր` 1894 թվականից սկսած։

Ծանոթագրություններ

  1. Armenia and Settlement, 1919, London.