«Բալկանյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
տեղեկաքարտ
Տող 1. Տող 1.
{{Թերակղզի
{{Տեղեկաքարտ Թերակղզի
|Անվանում = Բալկանյան թերակղզի
|Անվանում = Բալկանյան թերակղզի
|բնագիր անվանում =
|Քարտեզ =Balkan topo en.jpg
|պատկեր = Wildfires Balkans July 2007-NASA.jpg
|Տեղագրություն = [[Միջերկրական ծով]]
|չափ = 280px
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min = 50|lat_sec =
|նկարագրություն =Բալկանյան թերակղզին տիեզերքից
|lon_dir = E|lon_deg = 22|lon_min = 50|lon_sec =
|lat_d = 41.591
| lat_NS = N
|long_d = 22.797
| long_EW = E
|region =
|region =
|Տեղագրություն = [[Եվրոպա]]
|CoordScale = 600000
|Ջրատարածություններ = [[Միջերկրական ծով]], [[Սև ծով]], [[Էգեյան ծով]], [[Ադրիատիկ ծով]], [[Հոնիական ծով]], [[Մարմարա ծով]]
|Ջրատարածություններ = [[Միջերկրական ծով]], [[Սև ծով]], [[Էգեյան ծով]], [[Ադրիատիկ ծով]], [[Հոնիական ծով]], [[Մարմարա ծով]]
|Տարածք = 505.000
|Տարածք = 505 000
|Բարձրություն = 2925 մ
|Բարձրություն =
|Երկիր = {{Դրոշավորում|Ալբանիա}}
{{Դրոշավորում|Բուլղարիա}}
{{Դրոշավորում|Բոսնիա և Հերցեգովինա}}
{{Դրոշավորում|Հունաստան}}
{{Դրոշավորում|Մակեդոնիա}}
{{Դրոշավորում|Ռումինիա}}
{{Դրոշավորում|Սերբիա}}
{{Դրոշավորում|Սլովենիա}}
{{Դրոշավորում|Թուրքիա}}
{{Դրոշավորում|Խորվաթիա}}
{{Դրոշավորում|Չեռնոգորիա}}
|Երկիր = {{դրոշավորում|Եվրոպա}}
|երկիր = Եվրոպա
|Դրոշ =
|Շրջան =
|երկիր2 =
|երկրամաս =
|Շրջան =
|Բնակչություն =
|Բնակչություն =
|Թվական =
|Թվական =
|բնակչության խտությունը =
|Պատկեր =
|ծանոթագրություն =
|Չափ =200px
|պատկեր2 =
|Նկարագրում =
|նկարագրություն2 =
|քարտեզի չափ = 300
|ալտերնատիվ քարտեզ = Europe relief laea location map.jpg
|ալտերնատիվ քարտեզ2 =
|քարտեզի նկարագրություն =
|քարտեզի նկարագրություն2 =
|քարտեզի նկարագրություն3 =
|վիքիպահեստ =
[[Պատկեր:Wildfires Balkans July 2007-NASA.jpg|մինի|300px|Բալկանյան թերակղզին տիեզերքից]]
'''Բալկանյան թերակղզի''' ({{lang-sl|Balkanski polotok}}, {{lang-hr|Balkanski poluotok}}, {{lang-bs|Balkansko poluostrvo}}, {{lang2|sr|me|Балканско полуострво}}, {{lang-ro|Peninsula Balcanică}}, {{lang2|bg|mk|Балкански полуостров}}, {{lang-sq|Gadishulli Ballkanik}}, {{lang-el|Βαλκανική χερσόνησος}}, {{lang-it|Penisola balcanica}}, {{lang-la|Paeninsula Balcanica}}) թերակղզի [[Եվրոպա]]յի հարավ-արևելքում։ Տարածքը մոտ 505 հազար կմ²։
'''Բալկանյան թերակղզի''' ({{lang-sl|Balkanski polotok}}, {{lang-hr|Balkanski poluotok}}, {{lang-bs|Balkansko poluostrvo}}, {{lang2|sr|me|Балканско полуострво}}, {{lang-ro|Peninsula Balcanică}}, {{lang2|bg|mk|Балкански полуостров}}, {{lang-sq|Gadishulli Ballkanik}}, {{lang-el|Βαλκανική χερσόνησος}}, {{lang-it|Penisola balcanica}}, {{lang-la|Paeninsula Balcanica}}) թերակղզի [[Եվրոպա]]յի հարավ-արևելքում։ Տարածքը մոտ 505 հազար կմ²։
18:33, 23 հունվարի 2015-ի տարբերակ
Բալկանյան թերակղզի
Բալկանյան թերակղզին տիեզերքից
Տեղագրություն Եվրոպա
Ողողող ջրեր Միջերկրական ծով, Սև ծով, Էգեյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով, Մարմարա ծով
Ընդհանուր մակերեսը 505 000 կմ²
Երկիր Ալբանիա Ալբանիա
Բուլղարիա Բուլղարիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Հունաստան Հունաստան
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Ռումինիա Ռումինիա
Սերբիա Սերբիա
Սլովենիա Սլովենիա
Թուրքիա Թուրքիա
Խորվաթիա Խորվաթիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Բալկանյան թերակղզի (Եվրոպա)##
Բալկանյան թերակղզի (Եվրոպա)
Բալկանյան թերակղզի (սլովեն.՝ Balkanski polotok, խորվ.՝ Balkanski poluotok, բոս․՝ Balkansko poluostrvo, սերբ.՝ և չեռնոգոր.՝ Балканско полуострво, ռումիներեն՝ Peninsula Balcanică, բուլղար․՝  և մակեդոներեն՝ Балкански полуостров, ալբ․՝ Gadishulli Ballkanik, հուն․՝ Βαλκανική χερσόνησος, իտալ.՝ Penisola balcanica, լատին․՝ Paeninsula Balcanica) թերակղզի Եվրոպայի հարավ-արևելքում։ Տարածքը մոտ 505 հազար կմ²։
Բալկանյան թեակղզու վրա մասնակի կամ լրիվ գտնվում են.
Հունաստանը, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան և Իտալիան մտնում են Եվրոպական Միության կազմի մեջ։ Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորվաթիան, Սլովենիան և Իտալիան մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ։
Թերակղզու ափերը շատ են կտրատված։ Հարավում նրա ափերը ողողում են խոր Հոնիական և Էգեյան ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ։ Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով։ Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ։ Արևելքում թերակղզու ափերը ողողում է Սև ծովը։
Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են։ Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով՝ բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների։ Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ։
Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են Դինարյան լեռնաշխարհի երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից։ Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված կարստային երևույթները։
Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները՝ Ստարա Պլանինան կամ Բալկանյան լեռները։
Թերակղզին հարուստ է ալյումինի (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), ցինկի և կապարի (հնագույն զանգվածում) հանքաքարերով։ Կան նաև երկաթի, ածխի և նավթի հանքեր։
Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ։ Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները։ Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է՝ միջերկրածովայինից դեպի բարեխառն։ Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր։ Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում (Դանուբի և նրա վտակների շրջանում)՝ անտառատափաստանները։