«Լոր (Սյունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up, ջնջվեց: |կարգավիճակ = գյուղ oգտվելով ԱՎԲ
Տող 35. Տող 35.
|առաջին հիշատակում =
|առաջին հիշատակում =
|այլ անվանումներ =
|այլ անվանումներ =
|կարգավիճակ = գյուղ
|տարածք = 17,97
|տարածք = 17,97
|բարձրության տեսակ = 1680
|բարձրության տեսակ = 1680

09:45, 23 հունվարի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոր
Գյուղ
Լոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետԴավիթ Առուստամյան
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն419 (2009) մարդ
Տեղաբնականունլորեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3511
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Լոր, գյուղ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ծովի մակերևույթից բարձր է 1680 մետր։ Հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 134 կմ է, նախկին շրջկենտրոն Սիսիանից՝ 30 կմ։ Մակերեսը 17.97 քառակուսի կիլոմետր է։ Բնակչությունը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 419 է։ Գյուղապետն է Դավիթ Արզումանյանը։

Պատմությունը

Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է։ Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի՝ Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա և ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին։ Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին։ Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթևի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին և նրանից գնել Տաթևին հարող Արծիվ գյուղը՝ ամբողջ տարածքով։ Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում և Տաթև գյուղը։ Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից և Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգևոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաև Տաթևի վանքի տիրույթների սահմանները, որոնց արևմտյան սահմանը հասնում է մինչև Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը։ Տաթևի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է 906 թ., երբ ավարտվել է Տաթևի վանային համալիրի մայր՝ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը։ Այդ առիթով Սյունյաց հոգևոր աթոռը նոր գյուղեր և կալվածքներ է ստացել։ Փաստաթղթի տակ, մի խումբ հոգևոր և աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը և նրա որդիները, այլ նաև հայոց թագավոր Սմբատ Ա-ն, որ եկել էր եկեղեցու նավակատիքին։ Այստեղ նույնպես Տաթևի արևմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը։ Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն։ 1950-ական թվականներին ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի դամբարան։ Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից Շապուհ արքայի օրոք (383-389թթ.)։ Սա ապացուցում է, որ դեռևս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե և որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում։ Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը։ Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը (Աղվերծ-Դարպասի հետ) պահպանել է նաև միջնադարում։ Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված՝ Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Մշկաձոր, Սապատաձոր գյուղերը։ Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչև օրս գոյատևող Շենաթաղ և Գետաթաղ գյուղերը։ Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման և հզորացման հետ։ Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ։ Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն։

Նշանավոր լորեցիներ

Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ Համո Սահյանը։

Տես նաև

Հղումներ