«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 58. Տող 58.


== Էվոլուցիա ==
== Էվոլուցիա ==
[[File:Cetacea-evolution.jpg|thumb|right|200px|Կետանմանների էվոլուցիան]]



Կետերի էվոլուցիան ամենաբարդ և անհասկանալի փոփոխություններից մեկն է: Գիտնականները հիմնական տեղեկությունները ստացել են բրածոների ուսումնասիրություններից:
Կետերի էվոլուցիան ամենաբարդ և անհասկանալի փոփոխություններից մեկն է: Գիտնականները հիմնական տեղեկությունները ստացել են բրածոների ուսումնասիրություններից:

20:59, 19 հունվարի 2015-ի տարբերակ

Կետանմաններ
Կետանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Լատիներեն անվանում
Cetacea
Brisson, 1762
Ենթակարգեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180403
NCBI 9721
EOL 7649

Կետանմաններ (լատին․՝ Cetacea), ջրային կաթնասունների կարգ։

Արտաքին տեսք

Հսկա չափերի (1, 2-33 մ) կենդանիներ են։ Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով։ Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են։ Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել։ Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից։ Քթանցքերը ծածկված են փականներով։ Թոքերը խիստ առաձգական են։

Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի։ Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-1 զույգը։ Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը։ Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները։ Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն։

Դասակարգում

Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ կետեր կամ բեղավոր կետեր (ունեն 3 ընտանիք), իսկ ատամնավոր կետերն ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա։


Ապրելակերպը

Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։

Ատամնաշարը

Ատամնավոր կետերը ունեն ամուր ատամնաշար, որը նրանց թույլ է տալիս սնվել ձկներով և այլ ծովային կենդանիներով: Ի տարբերություն ատամնավոր կետերի, բեղավոր կետերի ատամնաշարը ավելի նուրբ է և պարունակում է կերատին (մարդկանց եղունգների մեջ առկա նյութ): Բեղավոր կետերը սնվում են հիմնականում պլանկտոնով, սակայն երբեմն կարող են որսալ նաև փոքր ծովային կենդանիներ: Կապույտ կետերը օրական ուտում են մոտ 3.600 կգ ուտելիք: Գորշ կետերը 130-140 օր տևող սննդակարգի ընթացքում ուտում են 150.000 կգ ուտելիք: Ուտելիքը նրանց օրգանիզմը լցնում է ճարպով, որը նրանց հետագայում պետք է ավելի ցուրտ պայմաններում գոյատևելու համար:

Մեծ չափսի կետանմանները սնվում են փոքր ձկներով և այլ մանր ծովային կենդանիներով: Գորշ կետերը հիմնականով սնվում են խեցգետիններով: Բելուգաների սննդակարգի մեջ մտնում են մոտ 100 տեսակի տարբեր մեծ և փոքր ծովային կենդանիներ, որոնք ապրում են տարբեր խորությունների վրա: Նրանք կարող են որսալ նույնիսկ չափսով շատ ավելի մեծ կենդանիների՝ ութոտնուկ, գիշատիչ ձկներ և այլն:


Բազմացումը

Քանի որ կետանմանների նախնիները հնում ապրել են ցամաքի վրա, հետևաբար նրանք ժամանակի ընթացքում կորցրել են ետին վերջույթները: Նրանց կողոսկրը դարերի ընթացքում փոքրացել է և օրգանիզմի համար համարյա ոչ մի դեր չի խաղում: Սակայն արուների մոտ կողոսկրը իր չափսերով մեծ կարևորություն ունի բազմացման գործընթացի համար, քանի որ այն նպաստում է պենիսի լավ աշխատանքին:

Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքներով կամ հոտերով։ Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ։

Հայտնի են 127 սեռի բրածո կետեր։

Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը։ Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ։


Էվոլուցիա

Կետանմանների էվոլուցիան


Կետերի էվոլուցիան ամենաբարդ և անհասկանալի փոփոխություններից մեկն է: Գիտնականները հիմնական տեղեկությունները ստացել են բրածոների ուսումնասիրություններից: Կետանմանները ծովային կաթնասուններ են և հետևաբար նրանց նախնիները միլիոնավոր տարիներ առաջ ապրել են ցամաքում: Պակիսետուս հնագույն կենդանին համարվում է կետանմանների նախնին, ով ապրում էր ջրի ափին և ուտելիք հայթհայթելու նպատակով նա հիմնականում սնվում էր ջրում: Այնուհետև կենդանին սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել ջրում, և էվոլուցիայի հետևանքով նրա ետին վերջույթները վերածվեցին հորիզոնական լողակների:



Գրականություն

  • * Rüdiger Wandrey - Gids van Walvissen en Robben (oorspr. Duits։ Stuttgart 1997); uitg. Tirion Baarn 2001
  • Cetacea site
  • walvis pagina van Greenpeace
  • The Mammals that Conquered the Seas door Kate Wong en uitgebracht door Scientific American, Vol 286, No 5, May 2002
  • Whales, Dolphins and Porpoises door Mark Carwardine, uitgegeven door Dorling Kindersley, 2000. ISBN 0-7513-2781-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։