«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
'''Հնագիտություն''', նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և [[Ռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածոնյութերիպեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
 
== Ուսումնասիրության աստիճանները ==
Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
* աղբյուրագիտական, որն ընդգըրկումընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
*վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
* բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակություևևերի գոյության ու զարգացման օրինաչափությունները։
 
== Եղանակները ==
Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ-յան աղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ ՏէաականՏեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մըտ-մտ նում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը։ Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակայլ այլ՝օժանդակ՝ տարբեր բնական գիտություններից վերցվածգիտությունների մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերաագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանիաստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ ԱռանձիևԱռանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան։բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնէածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնէակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
 
== Հասկացությունները ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ