«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 896 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. [[անատամ կետեր]] կամ [[բեղավոր կետեր]] (ունեն 3 ընտանիք), իսկ [[ատամնավոր կետեր]]ն ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ [[Արկտիկա]]յից մինչև [[Անտարկտիկա]]։
 
 
== Ապրելակերպը ==
 
Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։
 
== Ատամնաշարը ==
Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի [[փափկամորթներ]]ով, անատամները՝ պլանկտոնային [[խեցգետնանմաններ]]ով։ Ատամների քանակը 2-ից մինչև 240 է։
 
Ատամնավոր կետերը ունեն ամուր ատամնաշար որը նրանց թույլ է տալիս սնվել ձկներով և այլ ծովային կենդանիներով: Ի տարբերություն ատամնավոր կետերի բեղավոր կետերի ատամնաշարը ավելի նուրբ է և պարունակում է կերատին (մարդկանց եղունգների մեջ առկա նյութ): Բեղավոր կետերը սնվում են հիմնականում պլանկտոնով սակայն երբեմն կարող են որսալ նաև փոքր ծովային կենդանիներ:
Կապույտ կետերը օրական ուտում են մոտ 3.600 կգ ուտելիք: Գորշ կետերը 130-140 օր տևող սննդակարգի ընթացքում ուտում են 150.000 կգ ուտելիք: Ուտելիքը նրանց օրգանիզմը լցնում է ճարպով, որը նրանց հետագայում պետք է ավելի ցուրտ պայմաններում գոյատևելու համար:
 
 
== Բազմացումը ==
 
Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքներով կամ հոտերով։ Կետերի նախնիները (հավանաբար [[կրեոդոնտները]]) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ։
1322

edits

Նավարկման ցանկ