«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Լայպցիգի ճակատամարտ''', նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շ...»:
(Տարբերություն չկա)

12:03, 15 հունվարի 2015-ի տարբերակ

Լայպցիգի ճակատամարտ, նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813թվականի պատերազմաշրջանի վճռական ճակատամարտը: Տեղի է ունեցել հոկտեմբերի 4(16)—7(19)-ին Լայպցիգի շրջանում (Սաքսոնիա): Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հազար զինվոր, ֆրանս.՝ 200 հազար: Բուրժ. պատմաբանները Լայպցիգի ճակատամարտը անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»: Կորցնելով մոտ 80 հազար մարդ (այդ թվում՝ 20 հզ. գերի) և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջեց դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա: Լայպցիգի ճակատամարտը արագացրեց Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկեց եվրոպական բոլոր տերիտորիալ նվաճումներից, հանգեցրեց Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։