«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|sr}}
Տող 61. Տող 61.
[[Կատեգորիա:Փողային երաժշտական գործիքներ]]
[[Կատեգորիա:Փողային երաժշտական գործիքներ]]


{{Link FA|sr}}
[[ml:ഓടക്കുഴല്‍]]
[[ml:ഓടക്കുഴല്‍]]

05:53, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Ֆլեյտաներ

Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։

Առաջացում և օգտագործում

Ոսկրից պատրաստված նախնադարյան ֆլեյտա

Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնագիտական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000-40.000 տարվա ֆլեյտայի մասեր[1]։ Դրանով ապացուցվել է, որ նույնիսկ առաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։

Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։

Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։

Իռլանդական ֆլեյտա

Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)

Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։

Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։

Այլ տեսակի ֆլեյտաներ

Մադագասկարյան սոդինա

Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում։ Դրանցից են՝

Ծանոթագրություններ