«Անտիոքոս III Մեծ»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ |
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|sv}} |
||
Տող 6. | Տող 6. | ||
[[Կատեգորիա:Միապետեր]] |
[[Կատեգորիա:Միապետեր]] |
||
{{Link FA|sv}} |
05:27, 9 հունվարի 2015-ի տարբերակ
Անտիոքոս III Մեծ (մ.թ.ա. 242-մ.թ.ա. 187), Սելևկյանների պետության թագավոր մ.թ.ա. 223-ից։ Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը։ Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները։ Մ.թ.ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ.թ.ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք։ Մ.թ.ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը։ Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան։ Սակայն նպատակին չհասնելով` նույն Անտիոքոսիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին։ Մ.թ.ա. 212-մ.թ.ա. 205-ին Անտիոքոսը հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան` հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան։ Արևելյան այս արշավանքի համար ստացավ Մեծ պատվանունը։ Մինչև մ.թ.ա. 200 Անտիոքոսը վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը։ Ստրաբոնի վկայությամբ, Անտիոքոսը Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաշես Ա-ին և Զարեհին։ Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Անտիոքոսը պատերազմներ մղեց Պերգամոնի Եվմենոս II թագավորի դեմ։ Մագնեսիայի ճակատամարտում մ.թ.ա. 190 ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով մ.թ.ա. 188 հրաժարվեց Տավրոսի լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից` վճարելով խոշոր ռազմատուգանք։ Սելևկյանների պետությունը անկում ապրեց։ Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |