«Բեյրութ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|bs}}
Տող 70. Տող 70.

== Տրամսպորտ և տրանսպորտ==
== Տրամսպորտ և տրանսպորտ==
Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինան- սական և զբոսաշրջիկության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։

== Պատմական տեղեկանք ==
== Պատմական տեղեկանք ==
Տող 77. Տող 77.
== Ժամանակակից Բեյրութը ==
== Ժամանակակից Բեյրութը ==
=== Ճարտարապետություն ===
=== Ճարտարապետություն ===
Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ է․ Սթոուն, Ռ․ էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ է․ Թաբեթ և ուրիշներ)։

=== Հուշարձաններ և թանգարաններ ===
=== Հուշարձաններ և թանգարաններ ===
Տող 97. Տող 97.

== Կլիմա ==
== Կլիմա ==
Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14°C է, օգոստոսինը՝ մոտ 28°C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։
Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։
{{Եղանակի աղյուսակ
{{Եղանակի աղյուսակ
| Լայնություն = 70%
| Լայնություն = 70%
Տող 168. Տող 168.
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
{{Ասիական երկրների մայրաքաղաքներ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Ասիական քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ասիական քաղաքներ]]
[[Կատեգորիա:Քաղաք-միլիոնատերեր]]
[[Կատեգորիա:Քաղաք-միլիոնատերեր]]
[[Կատեգորիա:Լիբանանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Լիբանանի քաղաքներ]]

{{Link FA|bs}}

05:17, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Քաղաք
Բեյրութ
بيروت
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիբանան Լիբանան
Ներքին բաժանումԱշրաֆիա, Ras Beirut?, Zuqaq al-Blat?, Bachoura?, Saifi?, Mousseitbeh?, Rmeil?, Բեյրութի նավահանգիստ, Dar Mreisseh?, Medawar?, Minet El Hosn? և Mazraa?
ՔաղաքապետԱբդել մընեբ Արիս
Հիմնադրված էմ.թ.ա. 2000 թ.
Առաջին հիշատակումմ. թ. ա. 1500
Այլ անվանումներԲերիտ, Բերիդիուս
Մակերես85 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուԱրաբերեն, Հայերեն
Բնակչություն2 100 000 մարդ (2009)
Ազգային կազմԼիբանանցիներ, Հայեր,
Կրոնական կազմՔրիստոնեություն, իսլամ
Տեղաբնականունբեյրութցի
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+961 (1)
Պաշտոնական կայքCity of Beirut
Բեյրութ (Լիբանան)##
Բեյրութ (Լիբանան)

Բեյրութ կամ Պէյրութը (արևմտահայերէն) (արաբերեն՝ بيروت) Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։

Տրամսպորտ և տրանսպորտ

Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինան- սական և զբոսաշրջիկության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։

Պատմական տեղեկանք

Բեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․ թ․ ա․18-րդ դարից (այլ տվյալներով՝ մ․ թ․ ա․ 15-րդ դարից), որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․ թ․ ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում (մ․ թ․ ա․ 3-րդ դար- մ․ թ․ 4-րդ դար) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության 635 թվականին Բեյրութը մտցվել է արաբական խալիֆայության մեջ։ 12-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարի (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկվել է խաչակիրներին, իսկ 14-15-րդ դարերում՝ եգիպտական մամլուքներին։ 1516 թվականին Բեյրութը նվաճել են թուրքերը, 17-18-րդ դարերում քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրքական նահանգապետը։ 1887-ից Բեյրութը Օսմանյան կայսրության համանուն վիլայեթի կենտրո- նըն էր։ 1918 թվականի հոկտեմբերին Անտանտի զորքերը օկուպացրին Բեյրութը։․ 1920-26-ին Բեյրութը ֆրանսիական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետության», 1926-1943-ին Լիբանանի Հանրապետության, իսկ 1943 թվականի նոյեմբերից անկախ Լիբանանի Հանրապետության մայրաքաղաքն է։ 20-րդ դարի 20-ական թվականներից Բեյրութը ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թվականների, 1943 թվականի, 1958 թվականի ժողովրդական հակսփմպերիալիստական ելույթները)։ ճարտարապետությունը։ Բեյրութում պահպանվել են փյունիկյան, հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։

Ժամանակակից Բեյրութը

Ճարտարապետություն

Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ է․ Սթոուն, Ռ․ էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ է․ Թաբեթ և ուրիշներ)։

Հուշարձաններ և թանգարաններ

Հուշարձաններից են՝ թուրքական տիրապետության զոհերի հուշարձանը ալ-Բուրջ հրապարակում և Ռիադ աս-Սոլխի հուշարձանը Ասսուր հրապարակում։ Բեյրութը ունի Լիբանանի պետական, ամերիկյան, ֆրանսիական և արաբական համալսարաններ, Հնագիտական թանգարան, Լիբանանի արվեստի պատմության ազգային թանգարան, Մուրսոկ (ժամանակակից արվեստի) թանգարան։

Լիբանանի Ազգային գրադարանը, որ գործում էր 1921 թվականին փակվել է 1979 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով, 2000 թվականից սկսել են միջոցառումներ այն վերաբացելու համար։

Հայերը Բեյրութում

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց Ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետի սանջակից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։

Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ ևն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ ևն)։ Բեյրութի առաջին հայկ․ եկեղեցին՝ Ս․Նշանը, սկսել է գործել 19-րդ դարի 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թվականին։ Այժմ (1973) Բեյրութում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Ս․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդրոնական բարձրագույն վարժարան, Ս․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարյան երկրորդական վարժարան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հակոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովա- կիմյան-Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրագույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որտեղ հայերից բացի կրթություն են ստանում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոններ ունեն Հայկազյան քոլեջը, Բեյրութի ամերիկյան-ֆրանսական համալսարանները։ Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկ․ տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» ևն), երիտասարդական-մար- զական («Հայ մարմնամարզական միություն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» ևն), բարեգործական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910-ին), հայրենակցական միություններ, քաղ․, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն-67» ևն) ու երգչախմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Արմենպրեսը 1967 թվականից ուղղակի հեռատիպային կապ ունի Բեյրութի հետ։ Խորհրդային տարիների գործում է Երևան-Բեյրութ օդային գիծ։

Բեյրութում եղել են Սբ.Նշան եկեղեցին (1851-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն։ Կաթոլիկ համայնքը Բեյրութում ունեցել Սբ. Եղիա եկեղեցին (1890-ից), Սբ. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն։

Հայտնի հայեր

Քաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչություններ, Բեյրությում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր։

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բեյրութում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 27,9 30,5 36,6 39,3 39,0 40,0 40,4 39,5 37,5 37,0 33,1 30,0 40,4
միջին առավելագույնը (°C) 17,4 17,5 19,6 22,6 25,4 27,9 30,0 30,7 29,8 27,5 23,2 19,4 24,3
միջին ջերմաստիճանը (°C) 14,0 14,0 16,0 18,7 21,7 24,9 27,1 27,8 26,8 24,1 19,5 15,8 20,9
միջին նվազագույնը (°C) 11,2 11,0 12,6 15,2 18,2 21,6 24,0 24,8 23,7 21,0 16,3 12,9 17,7
բացարձակ նվազագույնը (°C) 0,8 3,0 0,2 7,6 10,0 15,0 18,0 19,0 17,0 11,1 7,0 4,6 0,2
տեղումների քանակը (մմ) 190,9 133,4 110,8 46,3 15,0 1,5 0,3 0,4 2,3 60,2 100,6 163,8 825,5

Քույր քաղաքներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։