«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}} (5), {{Link GA|ar}} (3)
Տող 33. Տող 33.
{{DEFAULTSORT:Չեխով, Անտոն}}
{{DEFAULTSORT:Չեխով, Անտոն}}
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]

{{Link FA|de}}
{{Link FA|en}}
{{Link FA|no}}
{{Link FA|pt}}
{{Link FA|sv}}
{{Link GA|ar}}
{{Link GA|et}}
{{Link GA|fa}}

02:34, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Антон Павлович Чехов, 1860 թ. հունվարի 29 - 1904 թ. հուլիսի 15), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ։ 25 ստեղծագործական տարիների ընթացխում գրել է 900 ստեղծագործություններ՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքին են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն[1]։

Կենսագրություն

Անտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին Տագանրոգ քաղաքում։ Անտոնի հայրը գյուղացու զավակ էր։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնոկոն-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել եկեղեցի և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծիսակատարությունները, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։ Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Անտոնի այնքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, կրոնի և եկեղեցու նկատմամբ։ Երբ նրա հայրը սնանկանում է, բացի Անտոնից ընտանիքի մնացած անդամները տեղափոխվում են Մոսկվա։ Եվ նա ստիպված էր հոգալ իր կյանքի ապահովության մասին, և միաժամանկ շարունակեր ուսումը Տագանրոգի գիմնազիայում, որտեղ պարտադիր կարգով դասավանդում էին հին հունարեն և հին լատիներեն։ Այնտեղ նա սովորում է տասնմեկ տարի։ Գիմնազիայում սովորելու տարիներին նա աչքի էր ընկնում իր արտասովոր ընթերցասիրությամբ։ Պատանեկության տարիներին Չեխովի սիրելի հեղինակներից մեկն է եղել Վիկտոր Հյուգոն։ Շատ բարձր գնահատելով Շեքսպիրի արվեսը, 1876 թվականին եղբորը գրած նամակում խորհուրդ է տալիս նրան կարդալ Տուրգենևի հայտնի հոդված-ակնարկը Շեքսպիրի և Սերվանտեսի մասին։ Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր,սակայն Չեխովը, բեմադրելով Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» կամ Լերմոնտովի «Դիմակահանդես», Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։ Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերտական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։ Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղեվորվում է Մոսկվա՝ Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։ Քանի որ նրանց ընտանիքը դեռ ծանր կացության մեջ էր, Անտոնը կրկին ստիպված էր և՛ սովորել, և՛ աշխատանք փնտրել։ Հետևելով ավագ եղբոր խորհրդին, նա որոշում է աշխատակցել ռուսական երգիծաբանական պարբերականներին և կարողանում է կարճ ժամանակահատվածում բավական ամուր կապեր ստեղծել դրանց խմբագիրների հետ։ Սկզբում նա կազմում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծաբանական պատմվածքներ։ Ուսանողական տարիներին նա ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե կեղծանունով։ Սկզբնական շրջանում նա գրում էր շատ հապճեպ կերպով՝ ջանալով շոտ հանձնել անհրաժեշտ նյութերը և ժամանակին ստանալ վարձատրությունը։ Հաճախ նկարագրում էր աննշան և առօրյա դեպքեր, նկարագրում էր կյանքի զավեշտալի կողմերը։ Այդ ինտենսիվ գրական աշխատանքը չմնաց անհետևանք։ Չեխովը հետզհետե մշակում է կյանքի յուրահատուկ երևույթները դիտելու, ուսումնասիրելու և արձանագրելու արտասովոր ընդունակությունը։ Նա յուրացնում է հակիրճ գրելու դժվարին արվեստը։ Այս նոր ժամանակահատվածում նա սկսում է մոտենալ կյանքին և իրականությանը նոր դիրքից։ Չեխովը սկսում է ավելի մեծ ուշադրությամբ դիտել շրջապատում ծանր իրականությունը և ավելի լավ տեսնել իրական կյանքի հակասական երանգները ու բարդ ելևէջները։ Նորից նա գրի էր առնում զավեշտալի դեպքերև ու նորից աշխատում էր կատակներով գրավել իր ընթերցողների ուշադրությունը։ Սակայն այժմ արդեն չէր կարողանում սառնասիրտ մնալ և ծածկել իր հույզերն ա խեղդել հոգու խորքում պահված ապրումներն ու մտորումները։ Որպես բժիշկ և գիտնական-գրող` Չեխովը միշտ շատ ուշադիր էր մոտենում իր պատմվածքների թեմաների մշակմանը, առանձին սյուժեների ընտրությանը և միշտ ձգտում էր արտացոլել իրականությունը։ Այդ էր պատճառը, որ նա անվերջ գրում էր, մշակում, վերամշակում` ավելի դիպուկ խոսքեր գտնելու և ավելի ազդու գույներ ընտրելու համար։ Մոսկվայի համալսարն ավարտելուց հետո Չեխովը անցնում է ինտենսիվ ստեղծագործական աշխատանքի։ Երբ լույս է տեսնում Չեխովի ակնարկների և պատմվածքների առաջին ժողովածուները, ռու մի քանի գրականագետներ, ողջունելով նոր հեղինակին, միաժամանակ հայտնում են իրենց տարակուսանքները։ Չեխովն առավոտից մինչև երեկո լինում էր հիվանդանոցում և տոկուն աշխատանք էր տանում։ Համբերությամբ լսում էր բազմաթիվ հիվանդների գանգատները, ուսումնասիրում նրանց կենցաղային պայմանները, գտնում յուրաքանչյուր հիվանդի համար սփոփանքի ջերմագին խոսքեր։

Սախալին

Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում սախալինյան ճանապարհորդությունից հետո։ Իր դեսերտացիայի համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հնրային գրադարանում և հավաքում են կաևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեկան իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին հրատարակված գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո, Չեխովը փորձ է անում ձեռք բերել սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաստոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ Հաստատված է, որ պաշտոնյան Չեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակ սախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն հեղափոխությունից հետո,գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, Չեխովը Սախալին հասնելուն պես անմիջապես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, անձամբ տեսնում է աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում, Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա կազմում է ակնարկներ և ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը։

Հետաքրքիր փաստեր

Հայտնի ռուս գրողը շատ պահանջկոտ է եղել։ Օրինակ՝ նա շատ կոկիկ և մաքրասեր էր։

Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և մտքերը։

Նա մանրակրկիտ հետևում էր իր արտաքին տեսքին։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա ոչ մի անգամ հյուրերին խալաթով չի դիմավորել։ Իր աշխատանքին նա նույնպես լուրջ էր վերաբերվում. Չեխովն աշխատում էր տոնական հագուստով։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Երկեր ։ 5 հ. / Ա. Չեխով; Կազմ.՝ Ս. Պայազատ; Խմբ.՝ Խ. Հրաչյան; Առաջաբ. հեղ.՝ Ս. Արեշյան. - Երևան։ Հայպետհրատ , 1960. - 5 հ. ; 22 սմ. - Հ. 1 (1960. 458 էջ ։ 1 թ. դիմանկ.) ։ Պատմվածքներ (1883-1886), Հ. 2 (1961. 566 էջ) ։ Պատմվածքներ (1886-1887), Հ.3 (1961. 566 էջ։ Պատմվածքներ (1888-1894), Հ. 4 (1962. 433 էջ) : Պատմվածքներ (1895-1903), Հ. 5 (1962. 498 էջ)։ Դրամատիկական երկեր Պայազատ, Սերգո Արատաշեսի, 1909-1971 կազմ. Հրաչյան, Խաչիկ Թադևոսի, 1912-1989 խմբ. Արեշյան, Սալոմե Գրիգորի, 1913-1966 առաջաբ.