«Բալթիկ ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Աղբյուրներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|lv}}
Տող 45. Տող 45.
[[Կատեգորիա:Էստոնիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Էստոնիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Բալթիկ ծով]]
[[Կատեգորիա:Բալթիկ ծով]]

{{Link GA|lv}}

01:49, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Բալթիկ ծով

'
Կոորդինատներ
Դիրք Հյուսիսային Եվրոպա
Ընդհանուր մակերեսը 415 հազար կմ²
Ծավալը 21,5 հազար կմ³
Ջրափնյա գծի երկարությունը մոտ 8 հազար կմ
Ամենամեծ խորությունը 470 մ
Միջին խորությունը 51 մ

Բալթիկ ծով[1] - Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը՝ 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը՝ 470 մ։ Խոշոր կղզիները՝ Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը՝ Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում Նևա, Արևմտյան Դվինա (Դաուգավա), Նեման, Վիսլա, Օդրա գետերը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակ ծով - Բալթյան ջրանցքով՝ Սպիտակ ծովին։ Հիմնական նավահանգիստները՝ Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։

Անվանումը

Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները՝ Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ՝

  1. Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում),
  2. լիտվերեն baltas կամ լատվիերեն balts «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը),
  3. լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։[2]

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան, Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, Երևան, «9-րդ հրաշալիք», 2006, էջ 47։
  2. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 57.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)