«Խուզդուլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Խուզդուլ''' (''Khuzdul'' կամ ''Khuzdûl'', թարգմանաբար՝ «թզուկային»), Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին|Ջոն Ռ. Ռ. Տոլկի...»:
 
Տող 20. Տող 20.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Միջերկր‏‎ի լեզուներ]]

13:19, 8 հունվարի 2015-ի տարբերակ

Խուզդուլ (Khuzdul կամ Khuzdûl, թարգմանաբար՝ «թզուկային»), Ջոն Ռ. Ռ. Տոլկինի Միջերկրի մասին ստեղծագործություններում թզուկների լեզուն: Տոլկինի ստեղծած արհեստական լեզուներից մեկը՝ քվենյայի ու սև բարբառի հետ միասին:

Խուզդուլը Արդայի պատմության մեջ

Բալինի գերեզմանի գրությունը՝ միակ հայտնի օգրությունը խուզդուլով՝ «Balin Fundinul uzbad Khazaddûmu»՝ «Բալին, Ֆունտինի որդի, Մորիայի տիրակալ»

«Սիլմարիլիոն» գրքում նկարագրված լեգենդի համաձայն, խուզդուլը հորինել է Աուլեն՝ վալարներից մեկը: Աուլեն քարից թզուկներ է ստեղծում ու նրանց սովորեցնում իրենց համար ստեղծված լեզուն[1]: Դա տեղի է ունեցել դեռ այն բանից առաջ, երբ թզուկները քնեցին, մինչև կգար իրենց արթնանալու ժամանակը: Եվ այն բանից առաջ երբ Միջերկիր եկան Էրուի երեխաները՝ մարդիկ ու էլֆերը: Այնպես որ, կարելի է ասել, որ Խուզդուլը Միջերկրի ամենահին լեզուն է (չհաշված Վալարինն ու, հավանաբար, Էնթերի լեզուն):

Գրությունը

Գրելու համար թզուկները հիմնականում օգտագործել են ռունագրեր, որոնք հորինել է էլֆ Դաերոնը՝ Անհերտաս (նաև Կիրտ) (չնայած Տոլկինի մոտ հանդիպում է արտահայտություն, որ ռունագրերը ստեղծել են իրենք՝ թզուկները, բայց հավանաբար դա վերաբերում է Լուսնային ռունագրերին, որոնք հանդիպում են «Հոբիթում»):

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. (Սիլմարիլիոն, 2 գլուխ)