«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 155. | Տող 155. | ||
|Մոսի |
|Մոսի |
||
|} |
|} |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
Տող 161. | Տող 160. | ||
==Արտաքին հղումներ== |
==Արտաքին հղումներ== |
||
*[http://www.azg.am/AM/2008051714 Հոդված «Ազգ» օրաթերթում Լևոն Իսահակյանի մասին] |
* [http://www.azg.am/AM/2008051714 Հոդված «Ազգ» օրաթերթում Լևոն Իսահակյանի մասին] |
||
* [http://kino-teatr.ru/kino/director/sov/8406/bio/ Լևոն Իսահակյանի մասին kino-teatr.ru կայքում] |
|||
{{DEFAULTSORT:Իսահակյան, Լևոն}} |
{{DEFAULTSORT:Իսահակյան, Լևոն}} |
||
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]] |
18:59, 3 հունվարի 2015-ի տարբերակ
Լևոն Իսահակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1908 |
Ծննդավայր | Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 3, 2010 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գործունեության տարիներ | 1931-1978 |
Ազգություն | Հայաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1136557 |
Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 2010), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։[2]
Կենսագրություն
Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ Երկու տարի անց հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Ավելի ուշ նա նկարահանվեց ևս 2 ֆիլմերում։ 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասիա Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո՝ 1946 թվականին, Լևոնն սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանի՝ 1915 թվականի կինոժամանակագրությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի վրա Լևոնն աշխատել է Ալեքսանդր Դովժենկոյի հետ, ով ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր և սցենարիստը։
1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի արենա» «տխուր ծաղրածու»՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։
Մրցանակներ և պարգևներ
2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
Տարեթիվ | Ֆիլմեր |
---|---|
1990 | Երջանկություն |
1989 | Հասարակ պարտականություն |
1989 | Սովորական հերթապահություն |
1988 | Հարվածին ընդառաջ |
1988 | При ударе |
1987 | Դժբախտ պատահար |
1987 | Վթար |
1989 | Երեք ոսկե սկզբունք |
1982 | Ինչպե՞ս պատահեց |
1980 | Լիրիկական քայլերթ |
1970 | 2-Լեոնիդ-2 |
1963 | Ճանապարհ դեպի կրկես |
1959 | Ցատկ անդնդի վրայով |
1957 | Ո՞ւմ է ժպտում կյանքը |
1956 | Դարեր և տարիներ |
1954 | Հայկական կինոհամերգ |
1950 | Սովետական Հայաստան |
1946 | Ասք ջրի մասին |
1945 | Հայրենի երկիր |
1941 | Հրդեհ անտառում |
1940 | Ուրախության երկիրը |
Սցենարիստ
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1990 | Երջանկություն |
1941 | Խորհրդային լեզվի դաս |
1937 | Պուշկինյան օրերը Հայաստանում |
Խաղացած դերերը կինոյում
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1991 | Ապստամբե՛ք, քաղաք, կոմս | |
1932 | Պարտված վիշապները | գյուղացի |
1930 | Անուշ | Մոսի |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «За плечами целый век» (ռուսերեն). Еркрамас. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.