«Վահան Հովհաննիսյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:1984 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 8. Տող 8.
{{DEFAULTSORT:Հովհաննիսյան, Վահան}}
{{DEFAULTSORT:Հովհաննիսյան, Վահան}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:1984 ծնունդներ]]

15:30, 30 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վահան Պողոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 1, 1894, Նոր Շեն (այժմ՝ Ծղալթբիլա, Ախալցխայի գավառ) - նոյեմբերի 10, 1977, Վենետիկ - Սուրբ Ղազար), հայ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1908-1913 թվականներին սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1913 թվականին դարձել միաբանության անդամ։ 1922 թվականին ավարտել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1924-1926 թվականներին դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930-1931), ավելի ուշ՝ տեսուչ (1957-1960), 1929-1930 թվականներին խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը։ 1931-1937 թվականներին եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանում։ 1937-1941 թվականներին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկական վարժարանի աշխատանքները։

Իտալա-եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941-1947)։ 1947 թվականին Վենետիկում հիմնադրել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել ընդհատումներով։ 1948-1956 թվականներին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը։ Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։ Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմական» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրվան» (1970) և այլ բանաստեղծական ժողովածուներ։ Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր», 1971, «Արգինայի զանգակները», 1971, «Լեռներու երգը», 1971 և այլն)։ Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը։ Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960), «Դեպի Ավարայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը։ Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալերեն։ 1965 թվականին նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։