Changes

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
Աղյուսակում (տես հաշորդ էջը) բերված են ՄՄՀ-ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա են)։
 
== Միավորները ==
ՄՄՀ միավորների անվանումները գրվում են փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կետի, ի տարբերություն սովորական հապավումների։
 
=== Հիմնական միավորներ ===
{| class="standard" style="text-align:center"
!colspan="2"| Մեծություն||colspan="5"| Միավոր
|-
!rowspan="2"|Անվանում||rowspan="2"|[[Չափայնություն]] ||colspan="2"|Անվանում||colspan="2"|Նշանակում
|-
! հայերեն|| անգլերեն|| հայերեն|| միջազգային
|-
|align="left"| [[Երկարություն]] ||L|| [[մետր]] || metre || մ || m
|-
|align="left"| [[Զանգված]] ||M|| [[կիլոգրամ]]<ref>Պատմականորեն «կիլոգրամն» արդեն իր մեջ ընդգրկում է բազմապատիկ «կիլո»֊ն, այդ պատճառով միավորին բազմապատիկ կամ տասնորդական մասերն արտահայտող միավորները կազմվում են՝ [[գրամ]]ին (որն ինքնին ՄՄՀ-ում ամբողջ միավորի մաս է՝ 1 գ = 10<sup>−3</sup> կգ) համապատասխան նախածանցներ ավելացնելով (միլիգրամ, միկրոգրամ և այլն)։</ref> || kilogram|| կգ || kg
|-
|align="left"| [[Ժամանակ]] ||T|| [[վայրկյան]] || second || վ || s
|-
|align="left"| [[Հոսանքի ուժ|Էլեկտրական հոսանքի ուժ]] ||I|| [[Ամպեր (հոսանքի միավոր)|ամպեր]] || ampere || Ա || A
|-
|align="left"| Թերմոդինամիկական [[ջերմաստիճան]] ||Θ|| [[կելվին]] || kelvin || Կ || K
|-
|align="left"| [[Նյութի քանակ]] ||N|| [[մոլ]] || mole || մոլ|| mol
|-
|align="left"| [[Լույսի ուժ]] ||J||[[կանդելա]]|| candela || կդ || cd
|}
 
== Գրականություն ==
* Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Միջազգային համակարգի չափման միավորներ}}
8977

edits

Նավարկման ցանկ