«Անդրեյ Բաբաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Անդրեյ Բաբաև''' ([[1923]] - [[1964]]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
'''Անդրեյ Բաբաև''' (դեկտեմբերի 27, [[1923]] թ. - հոկտեմբերի 21,[[1964]] թ.), Խորհրդային հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղտասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների, և այլ երգերի հեղինակ:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

17:53, 27 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Անդրեյ Բաբաև (դեկտեմբերի 27, 1923 թ. - հոկտեմբերի 21,1964 թ.), Խորհրդային հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957 թ.), «Պաղտասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964 թ.), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների, և այլ երգերի հեղինակ:

Կենսագրություն

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մսմնա գյուղում։ Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվում։ 1950-ին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Վերադառնալով Բաքու, ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։

Նրա «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է։[1]

Անդրեյ Բաբաևի գերեզմանը Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

Աղբյուրներ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 164.