«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Խանասորայ Վարդան}} |
|||
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ |
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ |
||
| ամբողջական անուն =Սարգիս Մեհրաբյան |
| ամբողջական անուն =Սարգիս Մեհրաբյան |
20:36, 26 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Սարգիս Մեհրաբյան | |
---|---|
Անհայտ - 1943 թթ. | |
Ծննդավայր | Ղարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Կամավորական խմբեր |
Ծառայության տարիներ | 1890—1920-ականներ |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Շատախի ինքնապաշտպանություն Խանասորի արշավանք Հայ-թաթարական բախումներ Ղարաբաղի ինքնապաշտպանություն Վանի ինքնապաշտպանություն |
Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, ՞- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։
Ծնվել է Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։
1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրում։ 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում։
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։
Գրականություն
- «Երկեր Խանասորա Վարդանի», Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Երևան, 1992։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |